logo-en

  NORTHERN UNIVERSITY

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ 2020-2021 ընդունելություն Հեռավար ուսուցում Մագիստրատուրա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆՈՒՄ Բժշկական քոլեջ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ

2020-2021 ընդունելություն

Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում

Մագիստրատուրա

Մագիստրատուրա

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆՈՒՄ

Բժշկական քոլեջ

 

zatik 20175Արդեն երկրորդ տարին է, ինչ Հյուսիսային համալսարանի աշխատակիցները՝ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի նախաձեռնությամբ, Քրիստոսի հրաշափառ Հարության օրը մեկնում են ուխտագնացության Երևանից Էջմիածին: Թվում է, որ այստեղ ոչ մի արտառոց բան չկա, որովհետև այդ օրը ազգովի ենք եկեղեցի հաճախում: Սակայն այս պարագայում հատկանշականն այն է, որ ուխտագնացությունը սկսվում է առավոտյան ժամը վեցին, որպեսզի ուխտավորները ոտքով 5 ժամ ճանապարհ անցնեն և հասնեն Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:
Անշուշտ, այդ ճանապարհը շատ ավելի դժվար կլիներ, եթե հաղթահարվեր միայնակ: Սակայն համալսարանի կոլեկտիվով առավոտ կանուխ 5 ժամ ոտքով քայլելը կարծես 5 րոպե տևեց, քանի որ այն լեցուն էր բազմաթիվ հաճելի պահերով ու անակնկալներով: Ուխտագնացության մասնակիցները դատարկ ձեռքերով չէին եկել: Ոմանք ներկած ձու էին բերել, ոմանք՝ թերմոսով տաք սուրճ, քաղցրավենիք, որը ճանապարհին հաճույքով համտեսում էին ուխտավորները սուրճի կարճատև ընդմիջումների ժամանակ: Բոլորը հատկապես սրտատրոփ սպասում էին, թե ում կընկնի գաթայի այն կտորը, որի մեջ մանրադրամ կար թաքցված:
Իր հերթին համալսարանի ուսանողությունն էլ ադեն երկրորդ անգամ հաճելի անակնկալ էր մատուցում ուխտավոր աշխատակիցներին՝ Էջմիածին քաղաքի մատույցներում դիմավորելով ու հանկարծակիի բերելով պրոֆեսորադասախոսական անձնակազմին զատկական երգերով ու պարով, որից հետո բոլորը մտան եկեղեցի և մասնակցեցին կիրակնօրյա պատարագին:
Մի խոսքով, Մեծ ԶԱՏԿԻ ուխտագնացությունը աստիճանաբար ավանդույթի է վերածվում Հյուսիսային համալսարանում, որի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է:

Հայտարարություններ

online open lecture

11.07.2020
online open lecture

                      &n...

Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

27.06.2020
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար

Հարգելի ուսանողներ, այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնա...

Map

News

globus
lr 1 en
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4
Our Partners
 Aqua  KGN  Humanist  Panstwowa  Spbume  Erasmus  boh  boh