Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
News
Միջբուհական ուսանողական աշխատաժողովի հրավեր
Հյուսիսային համալսարանը կազմակերպում է «Թումանյանը ուսանողների աչքերով» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողով, որը տեղի կունենա Հովհաննես Թումանյանի թանգարանում, մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին ։
Լավագույն ելույթները հոդվածի ձևավաչափով կտպագրվեն «Հյուսիսափայլ» գիտական հանդեսում։
Մասնակիցները կարող են իրենց նյութերն ուղարկել մինչև ս․թ․ ապրիլի 1-ը՝
էլեկտրոնային փոստին This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել` 095 -09-71-70 :
ԻՆՍՏԻՍՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
Սույն վկայականը հավաստում է, որ Հավատարմագրման հանձնաժողովի 2022 թ. նոյեմբերի 15-ի N 77 որոշմամբ «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ին շնորհվել է ԻՆՍՏԻՍՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ՝ 4 տարի ժամկետով:
Սույն վկայականը հավաստում է, որ յուրաքանչյուր հաջողություն նվիրված և արհեստավարժ աշխատանքի արդյունք է:
Հյուսիսային համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, կշարունակի պատրաստել որակյալ կադրեր։
Բազմալեզու հաղորդակցությունը դարձել է ժամանակակից աշխարհի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այդ մարտահրավերին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է կրթել լեզուների լավ իմացությամբ սերունդ: Հյուսիսային համալսարանի, Եվրամիության և Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Աջակցություն բազմալեզու լսարանին» երկօրյա բանաժողովը շարունակությունն էր դեռ 2020 թ. մեկնարկած նախագծի, երբ մեր երկրի համար ծանր ժամանակահատվածում էլ ավելի ընդգծվեց աշխարհին ինտեգրվելու և մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։ «Պատերազմի և համավարակի օրերին բանաժողով կազմակերպելու համար մեծ ջանքեր պահանջվեցին, բայց իրավունք չունեինք տուրք տալու ժամանակի տրամադրություններին՝ գիտակցելով նախաձեռնության կարևորությունը», – նշում է Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը :
Հայաստանյան մի շարք կրթական հաստատությունների դասախոսների և ուսուցիչների համար կազմակերպված բանաժողով – վերապատրաստումն անցկացնում էին Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետներ Կատերին Կար Կարլիները և Կատյա Շնիտցերը, ովքեր տպավորված էին Հյուսիսային համալսարանի ջերմ ընդունելությամբ, սրտաբաց հյուրընկալությամբ և մասնակիցների հետ հետաքրքիր շփումներով։
Ի դեպ, փորձագետներին զարմացրել էր մեր մանկավարժների՝ իրենց հանգստյան օրը սեմինարին տրամադրելու պատրաստակամությունը։
Կենտրոն TV-ի անդրադարձը ՝ հղում
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն