logo-en

  NORTHERN UNIVERSITY

herakahandipum

 

Հանդիպում հեռակա ուսուցման ուսանողների հետ

 

«Համալսարանում բավականին մեծ թիվ են կազմում հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները, ուստի նրանք մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Հատկապես այս կիսամյակում պարբերաբար շրջել եմ ֆակուլտետից ֆակուլտետ, հետևել տարբեր մասնագիտությունների գծով դասընթացների իրականացմանը, և ուրախությամբ պետք է նշեմ, որ բավականին մեծ է հաճախումների թիվը բոլոր ֆակուլտետներում: Լսարանները լեփ-լեցուն են, ուսանողներն ակտիվ ու պահանջատեր»,- այսպես սկսեց հանդիպումը բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը: Նա նշեց, որ ԽՍՀՄ տարիներին հեռակա ուսուցմանը բավականին լուրջ ուշադրություն էր դարձվում, քանի որ դա հնարավորություն էր տալիս հատկապես երկրի հեռավոր անկյուններում ապրող, կամ էլ մշտական աշխատանք ունեցող երիտասարդներին ուսում ստանալ՝ չկտրվելով արտադրությունից: «Հիմնադրելով Հյուսիսային համալսարանը՝ որոշեցինք պահել անցյալի այս լավագույն ավանդույթը՝ հնարավորություն տալով հազարավոր երիտասարդների և աղջիկների բարձրագույն կրթություն ստանալու: Սկզբնական շրջանում մեր ուշադրությունը սևեռել էինք առկա ուսուցման կազմակերպմանը, որից հետո ջանքերն ուղղեցինք նաև հեռակա ուսուցման կայացմանը, ինչը տվեց լավագույն արդյունքը՝ մեր՝ հեռավոր շրջանների հեռակա ուսուցման շրջանավարտներն այսօր տարբեր բնագավառներում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում՝ բարձր պահելով բուհի անունը»,-նշեց Բ. Մակիչյանը: 

Հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների հետ հանդիպումը հետապնդում էր մի շարք նպատակներ: Ռեկտորը նշեց, որ առկա ուսուցման համակարգում ներդրվել են որոշակի արտոնություններ՝  անվանական կրթաթոշակներ, անվճար ուսուցում, որոնք  առաջիկայում հասանելի կլինեն նաև հեռակա ուսուցմամբ սովորողներին: «Առկա համակարգում գործում է ուսանողական գիտական ընկերությունը, որում ներգրավված են  գիտահետազոտական աշխատանքի հակում ունեցող ուսանողները: Առաջարկում եմ հեռակա ուսուցման համակարգում սովորող այն բոլոր ուսանողներին, որոնց նույնպես գրավում է հետազոտական աշխատանքը, դառնալ ուսանողական գիտական ընկերության անդամ՝ ձևավորելով այդ կառույցը նաև հեռակա  բաժնում»,-հորդորեց ռեկտորը:

Այնուհետև Բ. Մակիչյանն անդրադարձավ  «Բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության մասին»  օրենքի նախագծում կատարվելիք փոփոխություններին: «Մեր հանդիպումների, առանձին քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել են հեռակա համակարգի հիմնախնդիրները և դրանց ներկայացվածությունը վերոնշյալ օրենքում: Ես քաջատեղյակ եմ նաև  օրենքում հեռակա կրթության մասին կատարվող փոփոխությունների վերաբերյալ ձեր մտահոգությանը, քանի որ, ըստ այդ նախագծի, հեռակա ուսուցման ապագան վտանգված է: Ոլորտի հիմնախնդիրներով մտահոգ յուրաքանչյուր անձ գիտի, թե որքան կարևոր է ուսուցման այդ ձևը. այն հնարավորություն է տալիս տեսական գիտելիքներ ձեռք բերել պրակտիկ գործունեությանը զուգահեռ, չկորցնել աշխատանքը՝ լուծելով սոցիալական մի շարք խնդիրներ: Եվ քանի դեռ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»  օրենքի նախագիծը մշակման փուլում է, ցանկանում ենք անել հետևյալ առաջարկները՝

  1. ՀՀ պետական բուհերում մեր քաղաքացիների կրթությունը դարձնել անվճար՝ պահպանելով ԽՍՀՄ լավագույն ավանդույթներից մեկը:
  2. Բուհի ռեկտորին ներկայացվող պահանջներում վերանայել տարիքային սահմանափակման հարցը, այսինքն, եթե ռեկտորը ունակ է գիտահետազոտական լուրջ աշխատանքի, նրա գիտաստեղծագործական արդյունավետությունը բարձր է, տարիքային սահմանափակումը հիմնավորված և արդարացի չէ:
  3. Նոր օրենքում պետք է կարևորվի կրթության բազմաձևությունը: Մեր հաջորդ առաջարկը հենց ադ մասին է: Մասնավորապես, հեռակա ուսուցման ամրապնդմանը զուգահեռ օրենքում պետք է ներառվեն ու կարևորվեն նաև հեռավար, առկա-հեռակա, դրսեկության, երեկոյան ուսուցման ձևերը: Հյուսիսային համալսարանը, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձևավորելով հեռավար ուսուցման երկու կաբինետ Երևանում և Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում, հեռակա ուսուցման համակարգում էլ դրսևորելով որակի բարձր ցուցանիշներ, պատրաստ է կազմակերպել ուսուցման մյուս ձևերը ևս»:

Բ. Մակիչյանը նշեց նաև, որ առաջիկայում բուհը պատրաստվում է երկու գիտաժողովի՝ նվիրված Երկրորդ հայրենական պատերազմի 75 և Խորհրդային Հայաստանի 100-ամյակներին, և որ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն լրացուցիչ  դասընթացներ, սեմինարներ՝ ակտիվացնեով ուսանողական գիտական ընկերության գործունեությունը՝ այդ գիտաժողովներին լավագույնս պատրաստվելու համար:

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...