Փետրվարի 25-ին Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության նախաձեռնությամբ իրականացվեց քննարկում համալսարանի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի և արդյունքների գնահատման վերաբերյալ: Քննարկման համար կիրառվեց որակական հարցազրույցների ֆոկուս խմբի մեթոդը, որին մասնակցեցին համալսարանի ներքին շահակիցներից դասախոսներ՝ տարբեր ֆակուլտետներից: Քննարկման ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին մեծ ակտիվություն՝ հանդես գալով նախաձեռնողական առաջարկներով: Մտքերի փոխանակման առողջ մթնոլորտը հնարավորություն տվեց մասնակիցներին ազատորեն արտահայտվելու և իրենց տեսակետները ներկայացնելու: Նրանք ողջունեցին նման ձևաչափով քննարկումները և ցանկություն հայտնեցին ներգրավվելու հաջորդիվ կայանալիք նմանօրինակ հանդիպումներին: