Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում այսօր ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի առցանց պաշտպանության վերջին օրն էր: Այսինքն, բուհի մեկ ֆակուլտետ ևս հրաժեշտը տվեց իր ուսանողներին՝ նրանց կյանք ճանապարհելով գիտելիքների մեծ պաշարով, ինչը լիովին դրսևորվեց պաշտպանության ընթացքում: Շնորհակալություն ենք հայտնում քննական հանձնաժողովի բոլոր անդամներին՝ անաչառության ու համբերատարության, ֆակուլտետի աշխատակիցներին ու տեխնիկական անձնակազմին՝ պաշտպանությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Իսկ մեր սիրելի ուսանողներին հաջողություններ ենք մաղթում իրենց հետագա մասնագիտական գործունեության մեջ՝ վստահ, որ նրանք համալրելու են Հայաստանի Հանրապետության անաչառ, գիտակից ու պրոֆեսիոնալ իրավաբանների շարքերը և աշխատելու են բացառապես օրենքի տառին համապատասխան:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին