logo-en

  NORTHERN UNIVERSITY

varna

Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանի և Հյուսիսային համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն այսուհետ կիրականացվի կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագիր, որի ավարտին շրջանավարտները կստանան երկու որակավորում և երկու դիպլոմ՝

  1. Կառավարման մագիստրոս (Master of Management) /Հյուսիսային համալսարանի դիպլոմ և որակավորում/,
  2. Վարչարար կառավարման մագիստրոս (Master of Business Administration) /

Վառնայի կառավարման համալսարանի դիպլոմ և որակավորում/:

Այս համագործակցությունը մեծ հեռանկարներ կարող է բացել Հյուսիսային համալսարանի ուսանողների առջև, քանի որ Վառնայի կառավարման համալսարանը (ՎՈՒՄ) բավականին հեղինակավոր  միջազգային բիզնես դպրոց է, որտեղ 40-ից ավելի երկրների ուսանողներ գերազանց կրթություն են ստանում բիզնեսի և մարքեթինգի, ՏՏ, համակարգչային գիտությունների, տուրիզմի և հյուրընկալության կառավարման, ինչպես նաև գաստրոնոմիայի ոլորտում: Ուսումնառելով Վառնայի կառավարման համալսարանին՝ դուք կհամոզվեք, որ ՎՈՒՄ-ը 21-րդ դարի համալսարան է: Ունենալով բազմաբնույթ ուսանողական կառույցներ և 40-ից ավելի երկրների ուսանողներ՝ Վառնայի կառավարման համալսարանը U-Multirank- ի կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բիզնես դպրոցների միջազգային վարկանիշային ցուցիչի համաձայն առաջին տեղն է զբաղեցնում: ՎՈՒՄ-ն իր գործունեությունը սկսել է 20 տարի առաջ որպես տուրիզմի քոլեջ և աստիճանաբար վերաճել է  հավատարմագրված համալսարանի՝ առավելապես շեշտադրում կատարելով  «Կառավարում» մասնագիտության  վրա: Այսօր ՎՈՒՄ- ը առաջարկում է բակալավրի և մագիստրոսի կրկնակի դիպլոմների ծրագրեր, որոնք ամբողջությամբ դասավանդվում են անգլերենով. ծրագրերն իրականցվում են  համագործակցելով այնպիսի երկրների համալսարանների հետ, ինչպիսիք են  Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, իսկ այժմ նաև Հայաստանը՝ ի դեմս Հյուսիսային համալսարանի: Ուսումնական պլանները համահունչ են գործընկեր հաստատությունների ուսպլաններին: Ուսանողները  ստանում են 2 դիպլոմ,  ինչպես գործընկեր համալսարաններից, այնպես էլ ՎՈՒՄ-ից:

Ծրագրին դիմելու հիմնական պահաջները.

  1. Վառնայի համալսարանում սովորելու տևողությունը 1 կիսամյակ է (2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից):
  2. ՎՀ-ում սովորելու իրավունք ստանալու համար մագիստրոսն առնվազն մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի 1-ին կիսամյակում պետք է սովորի Հյուսիսային համալսարանում՝ «Կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանակում( եթե տեղափոխվում է այլ բուհից):
  3. Բակալավրի բազային կրթությունը պարտադիր չէ. այլ մասնագիտությամբ բակալավրի որակավորման դեպքում ուսանողը ՎՀ-ում կուսումնասիրի լրացուցիչ դասընթացներ:
  4. Կրկնակի դիպլոմով ծրագրի շրջանակում սովորելու համար ուսանողն առնվազն պետք է ունենա /60 /2.7/ միջին որակական գնահատական:
  5. Կրթական ծրագրով սովորելու նպատակով հարկավոր է անգլերենի իմացություն IELTS 6.0 մակարդակին համապատասխան: Անգլերենի ոչ բավարար գիտելիքների դեպքում Հյուսիսային համալսարանը կանցկացնի անգլերենի լրացուցիչ դասընթացներ:
  6. Կրկնակի դիպլոմով կրթական ծրագրի տարեկան ուսման վարձը 1-ից 3-րդ կիսամյակների համար կազմում է ՝ 400000 ՀՀ դրամ, 4-րդ կիսամյակի ուսման վճարը կազմում է 400000 ՀՀ դրամ՝ Հյուսիսային համալսարանի համար և մոտ 2000 եվրո Վառնայի կառավարման համալսարանի համար:

Ուսանողները Վառնայի կառավարման համալսարանում ուսումնառության ընթացքում ստանալու են Բուլղարիայի ուսանողի կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս բոլոր ուսանողներին առանց բացառության դիմել Էրազմուս+ ուսանողների շարժունության ծրագրին՝ 6-ամսից 1 տարի տևողությամբ և ստանալ ամսական 720 եվրոյին մոտ կրթաթոշակ:

Դիմումներն ընդունվում են ս.թ. հուլիսի 1-ից օգոստոսի 28-ը: Այլ մանրամասների համար դիմորդները կարող են զանգել 010573317՝ ընդհանուր բաժին, 010554056՝ արտաքին կապերի բաժին, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով:

https://vum.bg/about-vum/ - ՎՀ  մասին

https://vum.bg/students-guide/-  ուսանողի ուղեցույց

https://lic.vumk.eu/en/ - ՎՀ գրադարան

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...