logo-en

  NORTHERN UNIVERSITY

usanogh zinvor

 

 

Հրավիրում ենք պատերազմական գործողություններին մասնակցած՝ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների ուշադրությունը։ Մրցույթին մասնակցելու ժամկետը երկարաձգվել է։ Մանրամասները՝ ստորև։

 

Աջակցություն պատերազմական գործողությունների մասնակից ուսանողներին

«Բրենդ Լիդեր ՀՁ» ՍՊԸ-ն (լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն https://www.brandleader.am/) պատրաստակամություն է հայտնել հովանավորել համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի որևէ ներկայացուցչի, որն ունեցել է անմիջական մասնակցություն պատերազմական գործողություններին: Կազմակերպությունը կհոգա տվյալ ուսանողի առողջական խնդիրների համար անհրաժեշտ բոլոր ծախսերը և կապահովի մասնագիտական աշխատանքով: (Ի դեպ, «Բրենդ Լիդեր» կազմակերպության աշխատակիցներից է բուհի շրջանավարտ Հասմիկ Մովսիսյանը, որի դերակատարումն այս նախաձեռնության մեջ անժխտելի է)։

Վերոնշյալ ծրագրին մասնակցելու համար անցկացվելու է մրցույթ, որի չափորոշիչներն են վիրավորվածության աստիճանը և ՄՈԳ–ը։ Ծրագրի շահառուին ընտրելիս կկարևորվի նաև նրա սոցիալական ապահովվածության աստիճանը: Ուստի հրավիրում ենք համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի՝ պատերազմական գործողություններին մասնակցած բոլոր ուսանողների ուշադրությունը։ Մրցույթի կարգին մանրամասն ծանոթանալու համար կապ հաստատեք Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության հետ` գրելով This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ․ հասցեին կամ ֆեյսբուքյան էջին/https://www.facebook.com/photo?fbid=242787394087737&set=a.188836246149519։

Կարող եք դիմել նաև վարչության աշխատասենյակ:

Դիմում– հայտերն ընդունվում են հրապարակման պահից՝ 2021.01.15-ից մինչ 31.01.2021։ Տվյալների հավաքագրման գործընթացից հետո տեղի կունենա հարցազրույց՝ վերոնշյալ կազմակերպության ներկայացուցչի/ների/ հետ։

Հարգելի ուսանողներ, սպասում ենք ձեր դիմում–հայտերին։ Պատերազմական գործողություններին մասնակցած բուհի ուսանողների աջակցության ծրագրերը շարունակական բնույթ կկրեն՝ որակի ապահովման վարչության ու լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի սերտ համագործակցությամբ:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՁԵԶ, ՏՂԵ՛ՐՔ...

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...