logo-en

  NORTHERN UNIVERSITY

TIG SV  TIG CV1

ինչպես գրել գրագետ CV և դառնալ միջազգային ծրագրերի մասնակից

Մարտի 24-ին «Youth opportunities club» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Տիգրան Ավագյանի և Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և շրջանավարտների կոորդինատոր Նինա Ավագյանի նախաձեռնությամբ գործընկերային համագործակցության շրջանակներում կայացավ գրագետ CV կազմելու և միջազգային ծրագրերին դիմելու վերաբերյալ տեղեկատվական դասընթաց:
Դասընթացը վարեց «Youth Opportunities Club» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Տ.Ավագյանը:
Դասընթացի թեմաներն էին.
• Ծանոթացում երիտասարդական ծրագրերին (Erasmus+), որոնք հնարավորություն կտան մասնակցելու միջազգային թրեյնինգների և դասընթացների:
• Ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ գրելու հմտություններ:
Հատկանշականն այն էր, որ դասընթացը կազմակերպվել էր «բաց դռների» համատեքստում՝ մասնակցում էին նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ:
Հանդիպումն անցավ հետաքրքիր քննարկումների և գործնական տեղեկատվության փոխանակման շրջանակներում:

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...