logo-en

  NORTHERN UNIVERSITY

mij19511  mij1915

 

Վրեժի ու փոխհատուցման պահը դեռ գալու է...

Համալսարանի ավագ դպրոցի (
Հյուսիսային համալսարանի ավագ դպրոց և բժշկական քոլեջ
) 11-րդ դասարանի սաների՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը դժվար է պարզապես «դպրոցական միջոցառում» անվանել: Դա և պատմական անցյալի հիանալի իմացության դրսևորում էր, և սթափ գնահատական հայ ժողովրդի ողբերգական անցյալին ու նույնքան փոթորկոտ ու ցավոտ ներկային, նաև խրոխտ ոգու և հայրենասիրության արտահայտություն: «Ես հրաժարվում եմ ինձ պարտված ու խեղճացած տեսնել»,-հնչում է նրանց շուրթերից և հավատում ես, որ հենց այդ պատանիներն ու աղջիկներն են առաջ տանելու ազգի արժանապատվության դրոշը՝ դառնալով նոր Սողոմոն Թեհլերյաններ: Իսկ որ վրեժի ու փոխհատուցման պահը դեռ գալու է, ոչ ոք չի կասկածում...
...Նախ շնորհակալություն հայտնենք պատմության ուսուցչուհի Ն. Սիմոնյանին` այսքան ճաշակով, ասելիքով հարուստ և տպավորիչ միջոցառումը կյանքի կոչելու համար: Իսկապես մասնագիտական մեծ հմտություն է անհրաժեշտ պատմական անսպառ նյութից ընտրելու ամենակարևորն ու ազդեցիկը՝ ասելիքը տեղ հասցնելու, անցյալը վերաարժևորելու, ազգային արժանապատվությունը վառ պահելու համար: Իսկ ավագ դպրոցի սաների՝ իրենց սահմանված դերը անթերի ու լրջորեն կատարելը խոսում էր այն մասին, որ նրանք գիտակցում են ապագայում իրենց մեծ դերակատարումը՝մեր կորացած մեջքն ուղղելու և ազգի արժանապատվության դրոշը առաջ տանելու առումով:
Երգ (որը, ի դեպ, հիանալի կատարեց բժշկական քոլեջի ուսանողը), պար, ասմունք, պատմական փաստերի հմուտ համադրում ու վերարտադրում՝ ուղեկցված Սողոմոն Թեհլերյանի դատավարության մի հատվածի բեմադրությամբ: «Մենք դեռ կապացուցենք, որ մեր երակներում հոսում է Թեհլերյանի արյունը»,-երդվում են մեր սաները՝ անդրադառնալով նաև 44-օրյա պատերազմին ու հերոսացած քաջորդիների սխրանքներին: Պատմությունը մի բան է մշտապես աղաղակում՝ թուրքը մեր թշնամին է, և ոսոխին դիմառնելու համար անհրաժեշտ է զինվել ու պատրաստվել Արցախի կորուսյալ տարածքները հետ բերելուն. միջոցառման առանցքային գաղափարն էր սա:
«Թեհլերյանի օրինակով պետք է դաստիարակենք մեր սերունդներին». հնչում է ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների շուրթերից և հասկանում ես, որ նրանք արդեն իսկ մեծ հայրենասեր-վրիժառուի ոգու կրողներն են:
Հ.Գ. Միջոցառմանը նախորդեց մոմավառություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ավագ դպրոցի սաների...Ավարտին զինվորական համազգեստով փոքրիկները ասմունքեցին և ներկաներին բաժանեցին անմոռուկներ...
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...