logo-en

  NORTHERN UNIVERSITY

 

angl 1   angl 2  angl 3

 

Հայաստանը՝ անգլերենով

Հյուսիսային համալսարանի «Մասնագիտական մանկավարժություն»/օտար լեզու և գրականություն/ բաժնի առկա ուսուցման 2-րդ կուրսի ուսանողներն այսօր հիմնական օտար լեզու / անգլերեն/ առարկայի քննությունը հանձնել են ոչ սովորական ձևով՝ սահիկահանդեսով:

Ինչպես իր խոսքում նշեց դասախոս Ա. Թամազյանը անգլերենի քննությունը նման կերպ անցկացնելու նպատակն էր նախ ստուգել, թե որքանով է դասընթացը նպաստել ուսանողների անգլերենի զարգացմանն ու գեղեցիկ խոսքի ձևավորմանը, այնուհետև պարզել նրանց սահիկանահանդեսներ ներկայացնելու հմտությունը:

Ուսանողների գեղեցիկ, արտահայտիչ ու սահուն անգլերենի շնորհիվ նոր գույներով ներկայացան Սյունիքը, Լոռին, մայրաքաղաք Երևանը և առհասարակ ՀՀ բոլոր տեսարժան վայրերը: Նրանք ներկայացրին նաև բազմադարյա վանական համալիրները(Գառնու հեթանոսական տաճար), Շաքիի ջրվեժը և Հայաստանի գողտրիկ այլ անկյուններ:

Ուսանողները սահիկահանդեսի միջոցով նաև անդրադարձան ՀՀ խոշոր քաղաքներին, հայկական խոհանոցի ավանդական ուտեստների և տեսարժան վայրերի շուրջ հյուսվող լեգենդներին:

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...