logo-en

  NORTHERN UNIVERSITY

 
 
                                          chugur1                   chugur2

Շնչելով հրեշտակների բաժինը (դասաժամ գործարանում)

 
Հոկտեմբերի 7-ին Հյուսիսային համալսարանի բակալավրիատի տնտեսագետ ուսանողներն այցելեցին Երևանի գինու, կոնյակի և օղու «Նոյ» գործարան՝ ծանոթանալու գինեգործության տեխնոլոգիաներին և կառավարման համակարգին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ դասը պետք է վարեր պրոֆեսոր Ա. Ճուղուրյանը :
Սակայն ուսանողներին սպասում էր ավելի հաճելի անակնկալ:Նրանց դիմավորեց մի սիրունատես զբոսավար, և այցը կրեց նաև պատմամշակութային բնույթ: Ուսանողներին շատ հետաքրքրեց գործարանի թանգարանը, որտեղ ծանոթացան հայկական կոնյակագործության ակունքներին: Հատկապես տպավորիչ էին գործարանի մառանները, որտեղ հնեցվում էր հայկական անուշահամ կոնյակը: Մառանների օդը հագեցած էր ալկոհոլի զգլխիչ բույրով, որը տակառներից էր գալիս: Զբոսավարը բացատրեց, որ այդ բույրը պայմանավորված է գոլորշացմամբ և կոչվում է «հրեշտակների բաժին»: Պարզվում է, որ հրեշտակները պարբերաբար այցելում են մառաններ և վայելում են անուշաբույր ըմպելիքը, և եթե այդ պահին որևէ մեկը գտնվում է մառանում և երազանք է պահում, ապա այն անպայման իրականանում է: Դե, ուսանողներն էլ առիթը բաց չթողեցին, երազանք պահեցին և ուրախ տրամադրությամբ ավարտեցին իրենց այցելությունը:

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...