logo-en

  NORTHERN UNIVERSITY

yndunelutyun yndunelutyun1

Սկսվել են հեռակա ուսուցման քննությունները

Մի շարք մասնագիտությունների գծով Հյուսիսային համալսարանում արդեն իսկ սկսվել են հեռակա ուսուցման քննությունները: Հիշեցնենք, որ հեռակա ուսուցման համակարգի (բակալավրիատ, մագիստրատուրա) ընդունելության քննություններն անցկացվում են համալսարանում՝ հատուկ կազմված հարցաշարերի միջոցով, որոնք հասանելի են northern.am պաշտոնական կայքում:
Փաստենք նաև, որ այս տարի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը փոքր-ինչ տարբերվում է նախորդ ուսումնական տարիներից. դիմորդների մեծ թվով պայմանավորված՝ արդեն իսկ անցկացվել են առաջին քննությունները՝ մաթեմատիկա և հայոց պատմություն առարկաներից: Առաջին փուլում հիմնականում դիմել են տարրական մանկավարժություն և մեթոդիկա, նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա, իրավագիտություն, կառավարում, ծրագրային ճարտարագիտություն մասնագիտություններով:
Հեռակա ուսուցման ընդունելությունը շարունակվում է:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

 

Main News

Հայտարարություններ

Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում

15.11.2023
Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում

Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.11.2023

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գո...