logo-en

  NORTHERN UNIVERSITY

HAYTARARUTYUN


Վերապատրաստում «Ինչպես կառուցել ՄՈՒԴԼ դասընթաց» թեմայով



 

 

Հյուսիսային համալսարանի կադրերի բաժինն իր կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակներում 2018թ. հունվարի 9-ից 30-ը ընկած ժամանակահատվածով կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ «Ինչպես կառուցել ՄՈՒԴԼ դասընթաց» թեմայով:

Վերապատրաստումները կազմակերպվում են Հյուսիսային համալսարանում հեռավար դասընթացների կազմակերպման պիլոտային ծրագրի իրականացման գործընթացների շրջանակներում:

Վերապատրաստման նպատակը հեռաուսուցման ՄՈՒԴԼ դասընթացների կառուցման ոլորտում, որակավորումների բարձրացումն է, որի արդյունքում Հյուսիսային համալսարանի կողմից դասընթացը 70 և բարձր տոկոս առաջադիմությամբ ավարտած մասնակիցներին (ուսանողներին) կտրվի Հավաստագիր:

Ունկնդիրներ` Հյուսիսային համալսարանի վարչական աշխատողներ և դասախոսներ (ցանկության դեպքում նաև այլ մասնակիցներ):

Դասընթացի հիմնավորումը՝

«Ինչպես կառուցել ՄՈՒԴԼ դասընթաց» թեմայով վերապատրաստումն ուղղված է համալսարանի վարչական աշխատողներին և դասախոսներին էլեկտրոնային և խառը տիպի ուսուցման, դասընթացների պատրաստման վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը:

Վերապատրաստումները կանցկացնի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Էլեկտրոնային ուսուցման և ռեսուրսների բաժնի ղեկավար՝ Ս. Առաքելյանը:

Վերապատրաստումներին մասնակցել ցանկացողները կարող են հայտագրվել այցելելով Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (+374010) 55 40 56:

Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին

Main News

Հայտարարություններ

Attention dear students...

11.09.2024
Attention dear students...

Attention Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility cal...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...