Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհի կայքի և moodle համակարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն
Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայամանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիր: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով Հյուսիսային համալսարանը նախատեսում է ներգրավել անհատ խորհրդատուի, որի պարտականությունները ներառելու են հետևյալ աշխատանքները.
- Հեռաուսուցման դասընթացների կազմակերպման նպատակով ԲՈՒՀ-ի կարիքների վերհանում և գործող կայքի ծրագրային հնարավորությունների ուսումնասիրություն:
- Համալսարանի գործող պաշտոնական կայքի վերափոխում՝ նոր դիմերեսի մշակում, (PHP, Mysql, CMS (բովանդակության կառավարման համակարգ)), անհրաժեշտ տեխնիկական կարգավորումների իրականացում և MOODLE հարթակի պատուհանով Linkage-ի ստեղծում):
- Սերվերի տեղակայում և կարգաբերում՝ սերվերի օպերացիոն համակարգի, լրացուցիչ մոդուլների և սերվերային ծառայությունների տեղադրում: Ուսուցման կառավարման համակարգի՝ MOODLE-ի սկզբնական տեղակայում, լրացուցիչ կոմպոնենտների և մոդուլների տեղակայում:
- MOODLE ուսուցման համակարգում անհրաժեշտ կարգաբերումների իրականացում:
- «Dean's Office» մոդուլի տեղադրում՝ ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման նպատակով:
- Ուղեցույցի պատրաստում դասախոսների և ուսանողների համար:
- Moodle համակարգում վեբինարների և տեսակոնֆերանսների կազմակերպման նպատակով համապատասխան կարգաբերումների իրականացում:
Անհատ խորհրդատուին ներկայացվող որակավորման նվազագույն պահանջներն են՝
Ընդհանուր որակավորում (առավելագույնը 30 միավոր)՝
- ՏՀՏ կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
- Անգլերեն լեզվի իմացություն
Ընդհանուր աշխատանքային փորձ (առավելագույնը 30 միավոր)՝
- ՏՀՏ ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ
Աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ ոլորտին (առավելագույնը 40 միավոր)՝
- Կայքերի մշակման աշխատանքային փորձ (վեբ դիզայն (Adobe photoshop, Adobe illustrator, Corel draw, Adobe indesigne ets.) և վեբ ծրագրավորում),
- HTML5, PHP, Mysql, CSS 3, Javascript, JQuery (հարթակ) ծրագրավորման լեզուների իմացություն,
- Moodle հեռավար ուսուցման հարթակի առանձնահատկությունների իմացություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն՝
- գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
- ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
- աշխատանքների իրականացման համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները (կայքերի մշակման աշխատանքների իրականացման պայմանագրեր կամ այդ մասին վկայող այլ հավաստի փաստաթղթեր):
Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է 2017թ. օգոստոսից մինչև 2017թ. դեկտեմբեր:
Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեով, մինչև 2017 թվականի օգոստոսի 7-ը, ժամը 14:00: