Հարգելի՛ շահակիցներ,
Սույն թվականի ապրիլի 12-ին, ժամը 13:30-ին, Հյուսիսային համալսարանում տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհի կողմից կատարված աշխատանքները: Տեղի կունենա ծրագրի շրջանակում ստեղծված դասընթացների շնորհանդես, իսկ «Էլ. ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում MOODLE համակարգում» վերապատրաստման ծրագրի մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր:
Հասցեն՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա,
հեռ․՝(010) 55-48-52