ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը տեղեկացնում է, որ բուհի ուսանողների դասադուլը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, չի արտացոլում բուհի ղեկավարության, աշխատակիցների և ուսանողության որոշ մասի դիրքորոշումը: Այն եղել է ինքնաբուխ, չի ուղղորդվել որևէ քաղաքական ուժի կամ անձի կողմից: Միաժամանակ չի խաթարվել ուսումնական գործընթացն ամբողջ բուհում. համալսարանի ֆակուլտետների հիմնական մասում, ինչպես նաև քոլեջում և ավագ դպրոցում դասերն ընթացել են բնականոն կերպով:
Հյուսիսային համալսարանի ռեկտորատ