logo-en

  NORTHERN UNIVERSITY

rus

 

Դեկտեմբերի 3-4-ը (ժ. 14.00-18.00-ը) կանցկացվի «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը։ Կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մասնագետները։ Համաժողովը նախատեսված է նաև ռուսերենով հետաքրքրվող հանրային լայն շրջանակների համար։ Միջոցառումն անցկացվելու է Zoom հարթակում, մասնակիցների գրանցումը ruslang.am կայքում կսկսվի դեկտեմբերի 2-ից։ «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը ՌԴ լուսավորության նախարարության, Երևանում Ռուսաստանի կրթության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը։

 Նյութի հղումը՝ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3072618342965439

Main News

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.07.2022

Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ...

Աջակցենք Նելլի Թումասյանին

19.05.2022
Աջակցենք Նելլի Թումասյանին

Աջակցենք Նելլի Թումասյանին «Միսս ուսանողուհի» մրցույթում Հյուսիսային համալսարան...