Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը և արտաքին կապերի բաժինը համատեղ կազմակերպում են վերապատրաստում «Ինչպես կազմել գրագետ ինքնակենսագրություն/ CV» թեմայով։ Վերապատրաստումը տեղի կունենա սույն թվականի մարտի 2–ին, ժամը 13։00, Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում(6-րդ հարկ)։ Աշխատանքային լեզուն հայերենն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, կուրս և ֆակուլտետ, կամ գրանցվել պրակտիկայի և կարիերայի կենտրոնում ամեն օր ժամը 10։00–13։00։