logo-en

  NORTHERN UNIVERSITY

School 01

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝   08.10.2021թ.

Պարտադիր պահանջներ 

  1. Համապատասխան բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կրթական աստի­ճան), կամ բակալավրի կրթական աստի­ճան և ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
  2. Կարողանա բանավոր և գրավոր հաղորդակցվել անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով (լեզուների համաեվրոպական համակարգի առնվազն B2/C1 մակարդակին համապատասխան):

Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (կից ձևաչափ)
  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Պահանջվող հմտություններ

  • օտար լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլո­գիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
  • թիմային աշխատանքի ունակություն և բարձր պատասխանատվություն
  • նախաձեռնողականություն:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

Main News

Հայտարարություններ

Միջազգային գիտաժողովի հայտարարություն

08.10.2021
Միջազգային գիտաժողովի հայտարարություն

           «ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ Հ...

Ինչպես դառնալ պոլիգլոտ

29.09.2021
Ինչպես դառնալ պոլիգլոտ

 Ինչպես դառնալ պոլիգլոտ   Ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00, տեղի կու...