Հարգելի գործընկերներ և ուսանողներ
Ս.թ. ապրիլի 11-14-ը Հյուսիսային համալսարանի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով համալսարանում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու համալսարանի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Ապրիլի 13-ին՝ ժամը 14:20-15:10-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները և շահակիցները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք մինչև ապրիլի 12-ը գրանցվել՝ գրելով փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլհասցեով: