ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ 12.12.2022թ.
Պաշտոնին ներկայացվող պահանջներ
Հաշվապահի օգնականը պետք է՝
- ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) հաշվապահության, ֆինանսների բնագավառում և առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Հարկային օրենսգիրքը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, հաշվապահական և ֆինանսական հաշվառումը կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտեր, Հյուսիսային համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտերը (northern.am),
- տիրապետի ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերին (ՀԾ և այլ),
- տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի[1],
- տիրապետի Microsoft Offise ծրագրային փաթեթին (Word, Excel, PowerPoint) և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում (կից ձևաչափ)
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։
[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան