ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության
համար նախատեսված դասընթացների (Մանրէաբանություն, դեղաբանություն) անգլերեն լեզվով
դասավանդող դասախոսների թափուր հաստիքների համար
Վերջնաժամկետ՝ 13.03.2023թ.
Պարտադիր պահանջներ՝
- դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում,
- մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
- օտար լեզվի (անգլերեն լեզու) և՛ բանավոր, և՛ գրավոր գերազանց իմացություն (այդ թվում հաղորդակցվելու կարողություն), հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։