logo-en

  NORTHERN UNIVERSITY

 
School 01
 
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ
 
Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթեր
- Կրթության որակավորման մասին վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը (դիպլոմի պատճեն(ներ)ը),
- Անձնագրի պատճենը։
Մրցույթի հայտերը ներկայացնել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 7-ը, ժամը 17։00։
Ռեկտորի գործավարի թափուր հաստիքին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝
• բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
• հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
• էլեկտրոնային ռեսուրսներով աշխատելու, այդ թվում համակարգչային MS Word, Power Point, Excel ծրագրերով աշխատելու հմտություններ:
Ռեկտորի գործավարի պաշտոնեական պարտականություններն են.
1.1. Իրականացնում է ռեկտորի գործուենության կազմակերպական և տեխնիկա-տեղեկատվական աշխատանքները:
1.2. Ապահովում է պաշտոնական գրությունների և այլ փաստաթղթերի պատշաճ ձևաչափով կազմումը:
1.3. Իրականացնում է ռեկտորի պայմանավորվածությունների և հանդիպումների կազմակերպումը և համակարգումը:
1.4. Ռեկտորի հանձնարարությամբ կազմում է խորհրդակցությունների, ռեկտորատի նիստերի օրակարգերը, դրանք տրամադրում ռեկտորատի անդամներին:
1.5. Իրականացնում է խորհրդակցությունների, ռեկտորատի նիստերի ընթացքի ու արդյունքների արձանագրումը:
1.6. Ապահովում է ստորագրման ներկայացվող փաստաթղթերի ձևավորումը և
կազմում է պատասխան փաստաթղթերի նախագծեր:
1.7. Հետևում է ռեկտորի հրամանների և հանձնարարականների կատարման ընթացքին:
1.8. Ապահովում է ստացված փաստաթղթերի փոխանցումը համալսարանի քարտուղարություն՝ գրանցման համար:
1.9. Պատասխանում է հեռախոսազանգերին, իրականացնում համալսարանի էլեկտրոնային նամակագրության վարումը՝ վերահասցեագրում ստացված նամակները համապատասխան ստորաբաժանումներին:

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստել բուհի ուսանողների ու շրջանավարտների կարիերայի աճին, աջակցել նրանց աշխատանքի որոնումների ընթացքում, համագործակցելով գործատուների հետ՝  համապատասխան աշխատանք գտնելու, մասնագիտությամբ կայանալու նոր հնարավորություններ ստեղծել  համալսարանի ուսանողների ու շրջանավարտների համար։

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի  և «Տելեկոմ Արմենիա» ընկերության միջև հաստատված համագործակցության արդյունքում հնարավորություն է ընձեռվում բուհի ուսանողներին և շրջանավարտներին՝ գնալու հերթական աշխատանքի առաջարկի հետքերով։ 

Այսպիսով՝

«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը իրականացվող  նախագծի շրջանակներում  փնտրում է  բնակարանային վաճառքի մասնագետներ (door to door)

 

Անվանում`

 

 Բնակարանային վաճառքի մասնագետ

 Ծառայությունները ներառում են`

 

  • Իրականացնել շրջիկ վաճառք ղեկավարի կողմից տրամադրված հասցեներով ( բնակելի շենքեր, սեփական տներ )։
  • Հստակ  տիրապետել և պատշաճ  ներկայացնել մատուցվող ծառայությունները։
  • Կատարել իր առջև դրված պլանային ցուցանիշները։

·         Վարել օրական այցելությունների հաշվետվություն։

·         Գրանցել հաճախորդների առաջարկները, տվյալները և վաճառքին առնչվող այլ մանրամասներ:

Կրթություն/որակավորումներ

 

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է։
  • Աշխատանքային գրաֆիկը ազատ է և կարելի է համատեղել ուսման հետ։
  •  Հաղորդակցվելու գերազանց հմտություններ։
  • Հնարամտություն և համբերատարություն։
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  • Ճկունություն, ճշգրություն:

Հետաքրքրված թեկնածուները  կարող են ուղարկել ինքնակենսագրություն ` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. փոստին մինչև 2021 թ մարտի 31-ը: Ինքնակենսագրությունը կարող եք ներկայացնել նաև Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոն։

 

HAYTARARUTYUN

Բուհի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, իր գործառույթներին համապատասխան,  շարունակում է կապեր հաստատել գործատուների հետ, տեղեկանալ թափուր հաստիքների մասին և աշխատանքային ամենատարբեր մրցույթներում ներգրավել Հյուսիսային համալսարանի ուսանողներին։ Ձեզ ենք ներկայացնում աշխատանքի հերթական հնարավորությունը։

«Տելեկոմ Արմենիա« ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է Զանգերի կենտրոնի մասնագետների, ովքեր պատրաստակամ են աշխատելու հերթափոխով  

Պաշտոնի անվանում`

Զանգերի կենտրոնի մասնագետ

Տնօրինություն`

Հաճախորդների սպասարկման ծառայություն

Հիմնական պարտականություններ`

 

  • ​​​​​​​Հեռախոսով լուծել հաճախորդների խնդիրները և տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
  • Հաճախորդների հարցումներին տրամադրել տեխնիկական աջակցություն:
  • Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ծառայությունների և արտադրանքների վերաբերյալ:
  • Անհրաժեշտության դեպքում զանգերը փոխանցել տեխնիկական թիմին և հետևել խնդիրների կատարման ընթացքին:

Կրթություն`

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ԻՏ տեխնոլոգիաների գործառնական ֆունկցիաների իմացություն:
  • Հերթափոխով աշխատալու պատրաստակամություն (հերթափոխը ենթադրում է թե ցերեկային, թե գիշերային աշխատաժամանակ) :
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն:
  • Գրագետ, հստակ և անթերի խոսք:
  • Պատասխանատվության զգացում:
  • Սովորելու բարձր ունակություն:
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն:
  • Հայերեն և ռուսերեն լեզուների  իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Զանգերի կենտրոնի մասնագետ: Ինքնակենսագրությունը կարող եք ներկայացնել նաև Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոն։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

 

Հայտերն ընդունվում են մինչև  2021թ ապրիլի 9-ը.:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել վեբ կայք` www.beeline.am

 
 
HAYTARARUTYUN
 
Հարգելի ուսանողներ, եթե ձեզ հետաքրքրում է Հնդկաստանն ու հինդի լեզուն, ապա այս հայտարարություն հենց ձեզ համար է
Հնդկաստանի Հինդի լեզվի կենտրոնական ինստիտուտը, Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության հովանու ներքո, Հայաստանին հատկացրել է կրթաթոշակ` հինդի լեզու ուսանել ցանկացողների համար: Դասընթացը կազմակերպվելու է 2021թ. օգոստոսի 1-ից մինչև 2022թ. ապրիլի 30-ը, որին կարող են մասնակցել 21-ից 35 տարեկան միջնակարգ կրթություն ստացած դիմորդներ:
Դասընթացի մասնակցության համար հարցաթերթիկները պետք է ներկայացնել Հնդկաստանի դեսպանություն մինչև ս.թ. ապրիլի 12-ը:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար թեկնածուները կարող են դիմել Հնդկաստանի դեսպանություն /This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., հեռ. +37410539173/4/5, ֆաքս․ +37410533984/539170/:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել գրությունում առկա կոնտակտային հասցեներով:
 
mrcuyt Mobile
 
 
ՄՐՑՈՒՅԹ
 
Հայտարարում ենք շարադրության մրցույթ՝ «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5–10–20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» թեմայով։
Աշխատանքները ներկայացնելու համար տրվում է 2 շաբաթ ժամանակ՝ մարտի 3–ից մինչև մարտի 16–ը ներառյալ։
Մրցույթի արդյունքները նախ կամփոփի վարչական աշխատողներից բաղկացած հանձնաժողովը, այնուհետև շարադրությունները ուսանողների շրջանում կդրվեն հրապարակային մրցույթի։ Այսպիսով կընտրվի երկու հաղթող՝ հանձնաժողովի կողմից և ուսանողության։
Վարչական աշխատողներից բաղկացած հանձնաժողովը արդյունքները կամփոփի մարտի 17–22–ը, նույն ժամանակահատվածում բուհի պաշտոնական ֆեյսբուքյան էջում կհրապարակվեն շարադրությունները՝ դրանք ներկայացնելով ուսանողության դատին։ Հաղթողների անունները կհրապարակվեն մարտի 23–ին Հյուսիսային համալսարանի ֆեյսբուքյան էջում և northern.am պաշտոնական կայքում։
Շարադրության մրցույթում հաղթող ուսանողները կստանան 50–հազարական դրամ պարգև։
Սիրելի ուսանողներ, «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5–10–20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» թեմայով շարադրությունները կարող եք ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով։

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

30.04.2021
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հաստիքի մրցույթ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է ռեկտորի գործավարի թափուր հա...

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...