Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
կրթաթոշակի տրամադրման մրցույթ
Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ
Թրանսփերենսի հակակոռուպցիոն դպրոցը (Transparency School) հայտարարում է կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ 2018թ. հուլիսի 2-8-ը ամառային դպրոցի համար:Կրթաթոշակին դիմող մասնակիցների համար վերջնաժամկետը սահմանվում է մինչև 2018թ. մայիսի 1-ը:Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
Ուսանողների համար
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի ուսանողնե՛ր,
Ռիգայում գտնվող Լատվիայի համալսարանը (University of Latvia) մագիստրատուրայում ուսանելու նպատակով հնարավորություն է ընձեռնում մասնակցելու բազմաթիվ կրթական զեղչեր, մասնակի և ամբողջական դրամաշնորհներ հաղթելու մրցույթի:
Հայտարարություն
Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով ձեռնարկի մշակման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն
Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիրը: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում:
Հայտարարություն
Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնում անհրաժեշտ է դասախոս «Բանկային գործ և դրամաշրջանառություն» առարկայի դասավանդման համար:
Պարտադիր պայմաններ՝ գիտական աստիճան, աշխատանքային փորձ, մանկավարժական ու մարդկային լավ որակներ:
Կրթական դրամաշնորհի մրցույթ
ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«CouponsPlusDealScholarship» ծրագիրը բոլոր ուսանողներին հրավիրում է մասնակցել կրթական դրամաշնորհի մրցույթին:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ուսանողները ցանկացած երկրից, սակայն դրամաշնորհը տրամադրվելու է ընդամենը մեկ ուսանողի:
Դրամաշնորհի չափը կազմում է 3000 ԱՄՆ դոլար ($3000):