logo-en

  NORTHERN UNIVERSITY

zinvorarcax

Արցախում ռազմական գործողություններին մասնակցած  Հյուսիսային համալսարանի հարգելի ուսանողներ

Տեղեկացնում են, որ բուհի կողմից հավաքագրվում են Արցախյան երրորդ պատերազմին ձեր մասնակցության վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ՝ առաջիկայում հատկացվելիք զեղչերի և արտոնությունների չափն ու տեսակը որոշելու համար։

Ուստի խնդրում ենք բոլորիդ՝ ձեր դեկանատներ ներկայացնել համապատասխան տվյալներ՝ այս գործընթացը հնարավորինս արագ, օբյեկտիվ ու ի շահ ձեզ կազմակերպելու համար։

 Արդյունքները կհրապարակվեն ամբողջական ու համակողմանի տեղեկատվություն հավաքելուց հետո։

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ձեր դեկանատների հետ։

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

rus

 

Դեկտեմբերի 3-4-ը (ժ. 14.00-18.00-ը) կանցկացվի «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը։ Կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական և արհեստագործական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և գրականություն դասավանդող մասնագետները։ Համաժողովը նախատեսված է նաև ռուսերենով հետաքրքրվող հանրային լայն շրջանակների համար։ Միջոցառումն անցկացվելու է Zoom հարթակում, մասնակիցների գրանցումը ruslang.am կայքում կսկսվի դեկտեմբերի 2-ից։ «Ռուսաց լեզուն և գրականությունը թվայնացման դարաշրջանում. նոր մոտեցումներ, մեթոդներ և դիդակտիկ գործիքներ Հայաստանի մանկավարժների համար» միջազգային կրթական առցանց համաժողովը ՌԴ լուսավորության նախարարության, Երևանում Ռուսաստանի կրթության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը։

 Նյութի հղումը՝ https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3072618342965439

ellearning

Հարգելի գործընկերներ, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային
կենտրոնը (ՈԱԱԿ) իր լեհ գործընկերների հետ կազմակերպում է «Ուսուցման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ» առցանց դասընթացը՝ 120 րոպե տևողությամբ, անգլերեն լեզվով։ Այն վարելու են միջազգային ճանաչված փորձագետները։ 

Ընդունելով այն պարզ ճշմարտությունը, որ աշխարհն արդեն առաջվանը չէ, կրթական ոլորտի առաջնահերթություններից է դառնում առցանց դասավանդման մեթոդների յուրացումն ու կիրառումը։ Այս անչափ օգտակար դասընթացը կանցկացվի դեկտեմբերի 17–ին, ժամը 16:00։
Մասնակցությունն անվճար է, նախնական գրանցման և այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել՝
https://www.anqa.am/hy/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%AB%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF-%D5%B4%D5%A5%D5%A9%D5%B8%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/?fbclid=IwAR2ZXb0CYVJ5-qXvTQB06pIkco1Ior4asuos0p0CWMt_hyYd9879CyOsFfY

heravar

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ

Առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները կշարունակեն դասերը առցանց եղանակով՝ ըստ ընթացիկ դասացուցակների:

Հիմք ընդունելով հանրապետության ազգաբնակչության բժշկական ապահովության պահպանման համար ՀՀ առողջապահության նախարարության ս/թ. նոյեմբերի 6-ի հմ. ԱԹ/04/25408-2020 գրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկը՝ Հյուսիսային համալսարանը որոշում է կայացրել մինչև 2020/2021 ուստարվա 1-ին կիսամյակի ավարտն ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել հեռավար/առցանց ձևով:

Ուսումնական գործընթացի և ընթացիկ այլ հարցերի դեպքում կարող եք դիմել ձեր դեկանատներ հետևյալ հեռախոսահամարներով՝

Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետ՝ (010)55-41-35

Իրավագիտության ֆակուլտետ՝ (010)55-41-95

Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ (010)55-98-81

School 01

 

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչի պաշտոնի համար՝

  • Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոն
  • Տնտեսագիտության և կառավարման ամբիոն
  • Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
  • Լեզուների, գրականության և լրագրության ամբիոն:

 

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

 

Ամբիոնի վարիչի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ամբիոնի վարիչի պաշտոնի անձնագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  • դիմում
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝  դիպլոմի (դիպլոմների), պատճենը
  • ինքնակենսագրություն CV
  • աշխատանքային գրքույկի պատճենը
  • հանրային ծառայության համարանիշի պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել հետևյալ  էլեկրոնային հասցեով՝  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., թեմա բաժնում նշելով համապատասխան ամբիոնի անվանումը:  Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում նոյեմբերի 13-ը:

Main News

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.07.2022

Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ...

Աջակցենք Նելլի Թումասյանին

19.05.2022
Աջակցենք Նելլի Թումասյանին

Աջակցենք Նելլի Թումասյանին «Միսս ուսանողուհի» մրցույթում Հյուսիսային համալսարան...