logo-en

  NORTHERN UNIVERSITY

 
mrcuyt Mobile
 
 
ՄՐՑՈՒՅԹ
 
Հայտարարում ենք շարադրության մրցույթ՝ «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5–10–20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» թեմայով։
Աշխատանքները ներկայացնելու համար տրվում է 2 շաբաթ ժամանակ՝ մարտի 3–ից մինչև մարտի 16–ը ներառյալ։
Մրցույթի արդյունքները նախ կամփոփի վարչական աշխատողներից բաղկացած հանձնաժողովը, այնուհետև շարադրությունները ուսանողների շրջանում կդրվեն հրապարակային մրցույթի։ Այսպիսով կընտրվի երկու հաղթող՝ հանձնաժողովի կողմից և ուսանողության։
Վարչական աշխատողներից բաղկացած հանձնաժողովը արդյունքները կամփոփի մարտի 17–22–ը, նույն ժամանակահատվածում բուհի պաշտոնական ֆեյսբուքյան էջում կհրապարակվեն շարադրությունները՝ դրանք ներկայացնելով ուսանողության դատին։ Հաղթողների անունները կհրապարակվեն մարտի 23–ին Հյուսիսային համալսարանի ֆեյսբուքյան էջում և northern.am պաշտոնական կայքում։
Շարադրության մրցույթում հաղթող ուսանողները կստանան 50–հազարական դրամ պարգև։
Սիրելի ուսանողներ, «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5–10–20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» թեմայով շարադրությունները կարող եք ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով։

HAYTARARUTYUN

Հյուսիսային համալսարանի հարգելի դասախոսներ, խոստումնալից գիտնականներ,

հրավիրում ենք մասնակցելու Եվրոպական համալսարանի կազմակերպած «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 26–ին։  Գիտաժողովի անչափ հետաքրքիր ու բազմանիստ թեման հնարավորություն կտա տարբեր ոլորտների գիտնականներին՝ ասելու իրենց խոսքը։

Շտապեք գրանցվել։ 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎ

 մարտի 26, 2021թ

Գիտաժողովին հրավիրվում են բուհերի, գիտահետազոտական կենտրոնների և այն գերատեսչությունների գիտնականները, ասպիրանտները, հետազոտողները, մագիստրանտները և ուսանողները, ովքեր մտահոգված են 21-րդ դարում անընդհատ ահագնացող հիմնախնդրի վերաբերյալ, որը կապված է մարդու և հասարակության ավտանգության հետ։

Վերջին տասնամյակների ընթացքում գիտատեխնիկական առաջընթացը, թվում է թե, մարդու կյանքը դարձրել է բարեկեցիկ, սակայն ավելի են խորացել վտանգներն ու ռիսկերը, որոնք մշտապես ուղեկցում են մեզ։ Գիտաժողովի նպատակն է վերլուծել և գնահատել ժամանակակից կյանքում մարդուն սպառնացող տարատեսակ վտանգներն ու ռիսկերը, գտնել դրանց մեղմացման ուղիները, միջոցները ու մեխանիզմները։ 

«Անվտանգության արդի հիմնախնդիրները» գիտաժողովը նախատեսում է մասնագետների լայն շրջանակ հետևյալ ուղղություններով․

  1. Պետության անվտանգություն,
  2. Քաղաքական անվտանգություն,
  3. Տնտեսական անվտանգություն,
  4. Սոցիալական անվտանգություն,
  5. Առողջապահական անվտանգություն,
  6. Մշակութային անվտանգություն,
  7. Բնապահպանական անվտանգություն,
  8. Քաղաքաշինական անվտանգություն,
  9. Ճարտարապետական անվտանգություն,
  10. Տեղեկատվական անվտանգություն։

Գիտաժողովը կկայանա մարտի 26-ին, Եվրոպական համալսարանում, Դ Անհաղթի 10 հասցեով (հեռ +374 10 2400 38, +374 93 114359)։

Գիտաժողովին ներկայացված հոդվածները կհրապարակվեն որպես գիտաժողովի նյութեր։ Գրանցման հայտաթերթիկն անհրաժեշտ է ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it., This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ-հասցեներով մինչև սույն թվականի մարտի 5-ը, իսկ գիտական հոդվածը՝ մինչև մարտի 19-ը։

Հայտաթերթիկը և հոդվածների պահանջները ներկայացվում են ստորև։

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»

թեմայով գիտաժողովի հայտագրման թերթիկ

Մարտի  26, 2021թ

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Հոդվածները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով` 4-9 էջերի սահմաններում: Հոդվածը պատրաստվում է MS Word տեքստային խմբագրիչով: Սահմանվում են էջերի հետևյալ չափանիշները և պահանջները (Page Setap և Paragraph). Paper size A4 Font (հայերեն       լեզվի համար) GHEA Grapalat, Font         (ռուսերեն     և անգլերեն      լեզուների համար) Times  New Roman, Top      2 սմ, Bottom 2 սմ, Left 3 սմ, Right 1,5 սմ, Size 12pt., Line spacing 1,15, Tab 1 սմ։
  • Վերնագիր. վերնագիրը դրվում է կենտրոնում, մեծատառերով, մգեցված (BOLD),
  • Հոդվածի հեղինակի (հեղինակների) անուն ազգանուն, բուհ, ամբիոն, գիտական աստիճան և կոչում (առկայության դեպքում), էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար (Bold, Italic, կողմնորոշումը` կենտրոն)։
  • Անոտացիա. Անոտացիան հաջորդում է հեղինակի մասին տեղեկատվությանը, բաց թողնելով 1 միջտողային տարածություն: Այն պետք է ընդգրկի 60-100 բառ, որում հակիրճ պետք է ներկայացված լինեն կատարված հետազոտության հիմնական դրույթները։
  • Հիմնաբառեր. հիմնաբառերը պետք է լինեն 5-6 բառ կամ բառակապակցություն։
  • Հոդվածի հիմնական բովանդակությունը. Հոդվածի հիմնական բովանդակությու­նը հաջորդում է hիմնաբառերին՝ բաց թողնելով 1 միջտողային տարածություն: Հոդվածում ներկայացվում են նշանակալից գիտական արդյունքներ, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հրատարակվել: Հոդվածը պետք է ներառի. ներածություն, աշխատանքի նպատակ    և արդիականություն, հիմնախնդրի ուսումնասիրվածու­թյան աստիճան, առաջադրվող խնդիրներ, խնդիրների լուծման առաջարկվող մեթոդներ կամ եղանակներ, ստացված արդյունքներ, եզրահանգումներ: Վերոնշյալ բաժինների ներկայացումը            առանձին ենթավերնագրե­րով չի պահանջվում: Անհրաժեշտության  դեպքում հոդվածի բովանդակությունը բաժանվում է առանձին բաժինների, որոնք ունենում են ենթավերնագրեր: Հոդվածի տեքստում տողադարձեր չեն արվում:
  • Աղյուսակներ և գծապատկերներ. Աղյուսակները և գծապատկերները դրվում են տեքստում դրանց մասին հիշատակելուց հետո: Աղյուսակների վերնագրերը դրվում են աղյուսակի վերևում, իսկ գծապատկերներինը՝ գծապատկերի ներքևում: Աղյուսակների և գծապատկերների վերնագրերը պետք է գրել 10 տառաչափով՝ Italic: Աղյուսակների ու գծապատկերների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել հոդվածի ծավալի 20 տոկոսը։
  • Օգտագործված գրականության ցանկ: Օգտագործված գրականության ցանկը հաջորդում է հոդվածի հիմնական բովանդակությանը: Հոդվածի տեքստում օգտագործված գրականությունից կամ աղբյուրներից հղումները դրվում են տեսքստի համապատասխան մասում` քառակուսի փակագծերում`հաջորդական համարակալմամբ, համարի կողքին նշելով տվյալ աղբյուրի էջերը, որին հղում է արվել` բնագրի լեզվով (Օրինակ` [1], [4, 2-10 էջեր], [4, p.110-111], [6, c. 22]):
  • Հղումների աղբյուրները և գրականության ցանկը ձևակերպվում են ըստ հետևյալ պահանջների նշվում են հեղինակի (հեղինակների) ազգանունը (ազգանունները) և անվան և հայրանվան սկզբնատառերը, գրքի կամ հոդվածի լրիվ անվանումը, հրատարակման վայրը, տարեթիվը, հրատարակչությունը, էջերը։
  • Օգտագործված գրականության ցանկին հաջորդում են բնագրից տարբերվող 2 աշխատանքային լեզուներով հոդվածի վերնագիրը, հեղինակի (հեղինակների) անուն ազգանունը, բուհը, ամբիոնը, գիտական աստիճանը և կոչումը (առկայության դեպքում), անոտացիան և հիմնաբառերը:
  • Հոդվածի տեքստում արված հղումները, բացատրությունները, մեկնաբանութ­յուն­­­նե­րը կամ հավելումները (footnotes) դրվում են նույն էջի տողատակում` հաջորդական համարակալմամբ, տառաչափը` 10pt: Հոդվածի բոլոր էջերը պետք է համարակալված լինեն` էջի ներքևում, կողմնորոշումը` կենտրոն:

cv

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը և արտաքին կապերի բաժինը համատեղ կազմակերպում են վերապատրաստում «Ինչպես կազմել գրագետ ինքնակենսագրություն/ CV» թեմայով։ Վերապատրաստումը տեղի կունենա սույն թվականի մարտի 2–ին, ժամը 13։00, Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում(6-րդ հարկ)։ Աշխատանքային լեզուն հայերենն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, կուրս և ֆակուլտետ, կամ գրանցվել պրակտիկայի և կարիերայի կենտրոնում ամեն օր ժամը 10։00–13։00։

hraver

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 

2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական 
կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Մանրամասն՝https://escs.am/am/news/7965?fbclid=IwAR1hBzmqT0ZA50njM7H767MWKSuPcZZuecTz2werBvWMS3qpdMNV25STwtE

 

 

 

 

 

soft skills

An online training on "Soft skills" was held on January 15 at the initiative of the Department of Foreign  Relations of Northern University.

The speakers of the training were Konstantinos Petridis, Associate Professor, Head of the Department of International Relations of  Hellenic Mediterranean University, Susan Galliano  Head Teacher  Trainer of European Teacher Academy in Italy, and Ani Tamazyan Coordinator of European Projects, Lecturer at the Chair  of Languages of  Northern University.

The topics of the training were Time Management", "Creativity" and  "Negotiation Skills".

The working language of the training was English.

The technical support of the online training was provided by the  Distance Learning Department of Northern University particularly  by  Arpine Aleksanyan  and Marianna Nikolyan.  

                                                                                                                                             Ani Tamazyan

                                                    Coordinator of European Projects

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...