Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին
Հարգելի ուսանողներ,
2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քննությունների վերահանձման առաջին փուլը ս.թ. սեպտեմբերի 15-25-ն է, երկրորդ փուլը՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը:
Ակադեմիական պարտք ունեցող ավարտական կուրսերի ուսանողների պարտքերի մարման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 11-ն է:
Հիշեցնենք, որ ակադեմիական պարտք է համարվում կիսամյակի քննաշրջանի արդյունքներով՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, տվյալ առարկայական դասընթացի (մոդուլի) համար սահմանված կրեդիտը չհավաքելը:
Մրցույթ ՏՏ մասնագետի թափուր պաշտոնի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի թափուր պաշտոնի համար
Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն ՏՏ ոլորտում:
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում:
- Ծանոթություն «ԻԲՈՒՀ» էլեկտրոնային կառավարման և «MOODLE» էլեկտրոնային ուսուցման համակարգերի հետ:
- Էլեկտրոնային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ:
- Adobe Illustrator, Adobe Indesign, Adobe Photoshop ծրագրերի իմացություն:
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
- Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն:
- Արդյունավետ հաղորդակցման և պլանավորման հմտություններ:
- Թիմում աշխատելու ունակություն:
- Խնդիրներն արագ լուծելու կարողություն:
Դիմումի ընթացակարգ
Մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրական (CV) ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝ «ՏՏ մասնագետ»: Նշենք, որ հարցազրույցի կհրավիրվեն պահանջվող չափանիշներին համապատասխան և նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.08.2020թ.:
online open lecture
Dear students and lecturers of Northern University
Anna Astvacaturyan Terqot, an American-Armenian writer, public figure, activist, Vice President of the Westbrook City Council of the US will deliver an open lecture (via ZOOM platform) on September 25, 2020, from 3:00 pm to 5:00 pm.
The topic of the lecture is “The situation of the Armenians of Artsakh from the point of view of human rights and international law. The Armenians of Baku - forgotten refugees, the political support of the Armenian Diaspora to Artsakh”.
The language of the lecture is Russian.
To maintain the interactivity of the lecture and to ensure a high level of online communication, the number of the participants is about 60.
For registration, please send an email (indicating name, surname, educational or other institution, position, telephone number and e-mail address) to Ani Tamazyan, Coordinator of European Programs, to the following address This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.. In the "topic" section of the email, please mention "Nowhere, A story of Exile" the title of Anna Astvatsaturyan's book.
The deadline of registration is September 20. All the registered participants will receive a confirmation email with a relevant link on September 21-22.
Հայտարարություն համալսարանի ուսանողների համար
Հարգելի ուսանողներ,
այսուհետև ձեզ անհրաժեշտ մասնագիտական գրականության էլեկտրոնային տարբերակները կարող եք ձեռք բերել՝ դիմելով
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով: Մեր աշխատակիցը ձեզ կուղարկի պահանջված գրականությանը լինկը կամ PDF տարբերակը սեղմ ժամկետում:
Հավելենք, որ Հյուսիսային համալսարանի մասնագիտական գրականության էլեկտրոնային պաշարները մշտապես համալրվում են՝ նկատի ունենալով ուսանողների պահանջները:
Թափուր աշխատատեղ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնի համար:
Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝
- ունենա գիտական աստիճան և/կամ գիտական կոչում, առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր,
- իմանա ամբիոնի մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանը միտված առաջավոր փորձը և մեթոդաբանությունը, գիտահետազոտական ուղղությունների իրականացման հիմնական ձևերը,
- տիրապետի առնվազն 2 օտար լեզվի,
- տիրապետի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններին (Microsoft Word, Excel, Power Point ծրագրերին):
Դիմումի ընթացակարգ
Մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել դիմումի ձևը, լրացնել և ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝ «Ամբիոնի վարիչի տեղակալ»: Նշենք, որ հարցազրույցի կհրավիրվեն պահանջվող չափանիշներին համապատասխան և նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.20թ.: