Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
Միջազգային ֆորումին մասնակցելու հրավեր
Սիրելի ուսանողներ հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Եվրասիական տարածաշրջան» թեմայով միջազգային ֆորումին, որը տեղի կունենան 2020 թվականի սեպտեմբերի 22-24 Մոսկվայում։ Ֆորումի կազմակերպիչներն են Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը և Միջտարածաշրջանային փորձագիտական կենտրոնը:
Ֆորումին կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան երիտասարդ տնտեսագետներ, քաղաքագետներ, դիվանագետներ, պատմաբաններ, կառավարիչներ, դիտորդներ և լրագրողներ Եվրասիական տնտեսական միության երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան):
Միջոցառման շրջանակներում կանցկացվի «ԵՏՄ միջազգային մոդելը» բիզնես խաղը, «Մեծ Եվրասիա - 2030» գիտաժողովը, ինչպես նաև տեղի կունենա մեդիա- մրցանակի շնորհանդես:
ֆորումի շրջանակներում կլինեն մի շարք դասախոսություններ և վարպետության դասեր տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության և գիտական գործունեության ոլորտի առաջատար մասնագետների կողմից:
Մրցույթի հաղթողները կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից և կստանան դրամաշնորհ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 1-ը: Մանրամասների համար էլ ․ նամակ ուղարկեք Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեով, թեմա բաժնում նշելով «Եվրասիական տարածաշրջան»։
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ
«Հորիզոն-2100» գիտական, գիտագործնական և գիտաֆանտաստիկ աշխատանքների առցանց միջազգային մրցույթ՝ նախաձեռնած Ռուսաստանի ապագայի մոդելավորման կենտրոնի կողմից:
Հորիզոն-2100-ը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը՝ «Համակողմանի համագործակցության դերը մոլորակի ապագայի կառուցման գործում» թեմայով: Մրցույթի արդյունքները ներկայացվելու են 2020 թվականի սեպտեմբերին:
Մրցույթին հրավիրվում են մասնակցելու 16- 26 տարեկան երիտասարդներ, որոնք իրականացնում են գիտական, գիտագործնական գործունեություն կամ զբաղված են գրական-գիտաֆանտաստիկ ստեղծագործական աշխատանքներով:
Հորիզոն 2100 միջազգային երիտասարդական նախագիծը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 2020 թվականին:
Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք անվանակարգերում.
- Մինչև 2045 թվականը (2045 թվականին ՄԱԿ-ը նշելու է իր կազմավորման 100-ամյակը) աշխարհին սպառնացող վտանգների հաղթահարմանը կամ մարդկության կայուն ապագայի կառուցմանը միտված լավագույն գիտական, գիտահետազոտական կամ ճարտարագիտական ստարտափ:
- 2100 թվականի շրջադարձին Մոլորակի և մարդկության զարգացման գիտական տեսլականն արտացոլող և դրա տարաբնույթ սցենարների զարգացմանն ուղղված լավագույն գիտական հոդված, գիտահետազոտական և գիտագործնական աշխատանք,
- 2100 թվականի շրջադարձին ապագայի երևակայելի նորարական և ինքնատիպ գաղափարներ, իրադարձություններ, երևույթներ նկարագրող լավագույն գիտաֆանտաստիկ աշխատանք՝ պատմվածք, ակնարկ, ռեպորտաժ:
Նախագծի պաշտոնական լեզուներն են ռուսերենը և անգլերենը:
Մրցույթի անցկացման ժամկետներն են՝
- աշխատանքների ընդունման վերջնաժամկետ՝ 31 մայիս 2020,
- աշխատանքների փորձաքննություն՝ 2020 թվականի հունիսի 1-ից հունիսի 25-ը,
- մրցույթի արդյունքների ամփոփում, հաղթողների որոշում և հաղթողների շնորհանդես՝ հուլիսի 26-ից մինչև 30-ը:
Մրցույթի եզրափակիչ միջոցառումներ
- Մրցույթի հաղթողները կհրավիրվեն մասնակցելու «Ապագան միասին ձևավորենք» միջազգային երիտասարդական ֆորումին, որի ընթացքում կհանձնվեն դիպլոմները: Ֆորումի անցկացման ժամկետը՝ 2020 թվականի հուլիս-օգոստոս: Հստակ ժամկետները կհայտարարվեն COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակի կայունացումից հետո:
- «Հորիզոն-2100» մրցույթի գլխավոր հաղթողը կհրավիրվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի 75-րդ Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին ս.թ. սեպտեմբերի 19-ից 23-ը:
- Եզրափակիչ փուլ անցածների աշխատանքները կհրապարակվեն Ապագայի մոդելավորման կենտրոնի գիտական աշխատանքների տեղեկատուի մեջ, ինչպես նաև Գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների գրական ալմանախում մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը:
Մրցույթին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նախագծի կայքում:
Ռուսերեն տարբերակ՝ https://www.futurible.space/?p=2031
Заявка для скачивания: Анкета-Заявка (скачать)
Անգլերեն տարբերակ - https://www.futurible.space/?p=2038
Հղում դիմումի ներբեռնման համար՝ Հայտի ձևանմուշ (download)
Հայտի ներբեռնման անհնարինության դեպքում կազմակերպիչները տրամադրում են հայտի էլեկտրոնային տարբերակները: Հայտերի և էլեկտրոնային տարբերակների համար նամակ ուղարկել՝
Անգլերենով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Ռուսերենով՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Նախագծի համակարգողներ՝
Անակա Սաթիշ /ռուսերեն, անգլերեն, հինդի/
Պենկա Դոնևա /բուլղարերեն, ռուսերեն, անգլերեն/
Ալիսա Շաֆիկովա /ռուսերեն, անգլերեն/
Մրցույթի կազմակերպիչ՝ Ապագայի մոդելավորման կենտրոն /Ռուսաստան/
https://www.futurible.space/

Կարևոր տեղեկություններ մեր ուսանողների համար
Տեղեկացնում ենք՝
- ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ քննաշրջանը սահմանված է մայիսի 15-23-ը, իսկ ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետն է հունիսի 1-ը։
- Ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունը կանցկացվի մայիսի 18-ից հունիսի 1-ը:
- Ավարտական կուրսերի /առկա, հեռակա/ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը տեղի կունենա հունիսի 8-ից հունիսի 19-ը:
- Առկա ուսուցման 1-3-րդ կուրսերի կիսամյակային քննությունները կանցկացվեն հունիսի 8-ից- հունիսի 26-ը։
- Հեռակա ուսուցման 1-4-րդ կուրսերի II կիսամյակի դասընթացը, ուսումնական պլաններով նախատեսված ժամաքանակներին համապատասխան, կկազմակերպվի հունիսի 22-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, քննաշրջանը՝ հուլիսի 13-17-ը:
Պետության կողմից հավատարմագրված բուհերի ուսանողներին
Տեղեկացնում ենք, որ կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ուսանողներին։ Մասնավորապես, 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ համար։
Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։
Ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո։
Հայտարարություն Հյուսիսային համալսարանի ուսանողների համար
Ի պատասխան սոց․փաթեթով ուսման վարձը փոխանցող ուսանողների
Փոխանցումներ կատարելու համար ձեզ անհրաժեշտ փաստաթղթերը՝ պայմանագիրը, հաշիվ-ֆակտուրան և տեղեկանքը, կարող եք ստանալ եռօրյա ժամկետում՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեին ուղարկելով ձեր տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտություն, կուրս (առկա թե հեռակա), էլեկտրոնային հասցեն։
Լրացուցիչ հարցերի դեպքում ևս կարող եք դիմել նշված հասցեով։
Մաղթում ենք ձեզ առողջություն և կորով։
Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին