Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ մայիսի 15-16-ը «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում, Հյուսիսային համալսարանը հայտարարում է համադպրոցական մրցույթ՝ ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների համար հետևյալ անվանակարգերում՝
- «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող»,
- «Իմ Թումանյանը» (շարադրություն),
- Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ:
Մրցույթին մասնակցելու պայմանները
Ասմունքի մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին, իսկ շարադրությունների և բանաստեղծությունների էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև ասմունքի մրցույթի մասնակցության լրացված հայտը կարող եք ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 9-ը: Շարադրությունների և բանաստեղծությունների մրցույթի արդյունքները կամփոփվեն ս.թ. մայիսի 15-16-ին՝ համալսարանում անցկացվող «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում:
Լավագույն մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով և կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով՝
1-ին կարգի մրցանակ՝ 8 հոգի՝ Հյուսիսային համալսարանի անվճար ուսուցման համակարգում ցանկացած մասնագիտությամբ սովորելու հնարավորություն: Գերազանց առաջադիմության դեպքում ուսումնառության հաջորդ տարիներին անվճար ուսուցման հնարավորությունը կպահպանվի:
2-րդ կարգի մրցանակ՝ 10 հոգի՝ Հյուսիսային համալսարանում ցանկացած մասնագիտությամբ ուսման վարձի 50 տոկոսի զեղչմամբ սովորելու հնարավորություն:
3-րդ կարգի մրցանակ՝ 12 հոգի՝ մեկօրյա ուղևորություն Թբիլիսի՝ Թումանյանի տուն-թանգարան այցելությամբ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 55-40-52,010 559776 կամ էլեկտրոնային նամակ ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեներով:
Մասնակցության հայտ անհատ մասնակիցների համար
Մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը |
|
Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ |
|
Կրթական հաստատություն, հասցե |
|
Դասարան |
|
Մրցույթի անվանակարգ |
|
Հայտարարություն
Հարգելի՛ շահակիցներ,
Սույն թվականի ապրիլի 12-ին, ժամը 13:30-ին, Հյուսիսային համալսարանում տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհի կողմից կատարված աշխատանքները: Տեղի կունենա ծրագրի շրջանակում ստեղծված դասընթացների շնորհանդես, իսկ «Էլ. ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում MOODLE համակարգում» վերապատրաստման ծրագրի մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր:
Հասցեն՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա,
հեռ․՝(010) 55-48-52
Պայմանագրի շնորհման հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անցկացված հեռավար ուսուցումը գովազդելու եթերաժամի գնման մրցույթի վերաբերյալ:
Թափուր աշխատատեղ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների համար.
- Տնտեսագիտության և կառավարման
- Մանկավարժության և հոգեբանության
Հիմնական պահանջները՝
- առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակազմակերպական աշխատանքի փորձ,
- տվյալ մասնագիտության գծով գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
- մասնագիտական կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ կազմելու ունակություն,
- իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
- համակարգչով աշխատելու ունակություն,
- կարողանա և± բանավոր, և± գրավոր հաղորդակցվել անգլերեն[1], ռուսերեն և հայերեն լեզուներով:
- գրավոր դիմում,
- մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2018թ. հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ, ժամը 9.30-ից 17.00-ը (բացի շաբաթ, կիրակի օրերից), Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 15 ա, 3-րդ հարկ):
Հյուսիսային համալսարանի ռեկտորատ
[1] Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան:
Northern University has summed up the results of the competition
On October 8, Northern University summed up the the results of "Staff Mobility" competition, which should be held in Rzeszów University in Poland.
The competition is implemented within the framework of international “Erasmus + ” program and inter-institutional agreement between Northern University and Rzeszów University.
6 lecturer candidates have applied for the competition, but only one of them had the opportunity to get a grant.
Taking into account such criteria as English language skills, work experience at Northern University, professional qualifications and other factors, the selection committee has recognized Kristine Rshtuni (the lecturer, head of Romance-Germanic and Russian Philology chair) the winner of the competition.
We congratulate Kristine Rshtuni and wish fruitful cooperation.