Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
Միջազգային սեմինար-վերապատրաստում
Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի կունենա միջազգային սեմինար-վերապատրաստում «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:
Մեկօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում միջազգային փորձագետ, Վերին Ավստրիայի Կիրառական գիտությունների համալսարանի Բազմազանության կառավարման բաժնի ղեկավար, մագիստր, դոկտոր Մարտինա Գոշը կվերապատրաստի ներկաներին հետևյալ հարցերի շուրջ.
- Ի՞նչ է ներառականությունը բարձրագույն կրթության մեջ,
- Սոցիալական չափման և ներառականության զարգացման միտումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում,
- Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանի բարձրագույն կրթության համատեքստում՝ կապված ներառականության լիարժեք ներդրման հետ,
- Հեռավար կրթության առավելությունները ներառականության ընդլայնման լավագույն հնարավորություն,
- Ինչպե՞ս բարեփոխել ծրագրերը՝ հենվելով յոթ կարևորագույն սկզբունքների վրա,
- Ինչպե՞ս ներմուծել լավագույն եվրոպական փորձը:
Միջազգային սեմինար-վերապատրաստման օրակարգ
Միջոցառում-վերապատրաստման ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն:
Միջոցառմանը կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/DjtHCtwzMofBQcDAA:
Միջոցառմանը կարող եք մասնակցել ZOOM հարթակում:
ZOOM հղում: https://us02web.zoom.us/j/86710296749?pwd=aWovaEt6Z2xZKzhSOEVCbEJrOFFrQT09
ID: 867 1029 6749
Միջազգային գիտական կոնգրես
Միջազգային գիտական կոնգրես
Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը ս.թ. դեկտեմբերի 6-10-ը առկա/առցանց կազմակերպում է «Ռուսաց լեզուն համաշխարհային գիտակրթական տարածքում» վերտառությամբ միջազգային գիտական կոնգրես:Կոնգրեսի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել ինստիտուտի կողմից ներկայացված կոնտակտային անձի հետ՝ հետևյալ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեով, նաև հետևյալ +7 904 375 84 25 հեռախոսահամարով:
«Ռուսաց լեզուն համաշխարհային գիտակրթական տարածքում» վերտառությամբ միջազգային գիտական կոնգրես
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ուսանողներ, գործընկերներ և Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներ
Քանի որ Հյուսիսային համալսարանն իրականացնում է լրացուցիչ կրթական ծառայություններ, ուստի խնդրում ենք մասնակցել մի փոքրիկ հարցման:
Բուհի իրականացրած ո՞ր կրթական ծառայություններում կցանկանաք ներգրավվել՝
- օտար լեզուների դասընթացներ(անգլերեն, ֆրանսերեն),
- հաղորդակցման հմտություններ,
- Հաշվապահական հաշվառում,
- իրավաբանական կլինիկայի կազմակերպած դասընթացներ,
- այլ դասընթաց(նշել)------------------------------
Խնդրում ենք եռօրյա ժամկետում մեկնաբանություններում նշել ձեր նախընտրած դասընթաց(ների)ի անվանումը՝ առկա ծրագիրը լրամշակելու և հետագա դասընթացներում ձեզ ներառելու համար:
Լրացուցիչ կրթական ծառայությունները նախատեսված են ինչպես Հյուսիսային համալսարանի ուսանողների և աշխատակիցների, այնպես էլ ՀՀ մյուս քաղաքացիների համար:
Դասընթացներն անվճար են և կկազմակերպվեն բուհում:
«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողով
Հարգելի գործընկերներ, կարող եք մասնակցել հերթական միջազգային գիտաժողովին:
«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ»միջազգային գիտաժողով
Արտերկրում դասավանդելու ևս մեկ հնարավորություն
Արտերկրում դասավանդելու ևս մեկ հնարավորություն
Հարգելի գործընկերներ, Լեհաստանի Շեցինի համալսարանը պատրաստ է հյուրընկալել Հյուսիսային համալսարանի 2 դասախոսի՝ Էրազմուս+դասավանդման շարժունության ծրագիր իրականացնելու նպատակով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին՝
- Անձնագրի պատճենը
Ինքնակենսագրություն/Europass CV/
Մոտիվացիոն նամակ/ինչու եք ուզում գնալ Շեցինի համալսարան/,
Անգլերենի իմացության B2 մակարդակի փաստաթուղթ՝ առկայության դեպքում: