logo-en

  NORTHERN UNIVERSITY

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավարի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ 19.09.2022թ.

Պաշտոնին ներկայացվող պահանջներ

  • ունենա բարձրագույն կրթություն (բանասիրական գիտությունների թեկնածուի կամ (առնվազն) մագիստրոսի աստիճան) լրագրություն, հանրային կապեր մասնագիտություններով և լրատվական ոլորտում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
  • իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նոր­մատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր (northern.am),,
  • իմանա կրթության ոլորտում հանրային կապերի առանձնահատկություններն և զարգացման միտումները,
  • տիրապետի հայերենին (գերազանց), անգլերենին և ռուսերենին[1],
  • ունենա համարկագչով, ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • տիրապետի տեսանկարահանման և լուսանկարահանման սկզբունքներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (կից ձևաչափ)
  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

 

[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի  B2  մակարդակներին համապատասխան

 

 

ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ   ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կազմակերպում է միջբուհական ուսանողական գիտաժողով «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով» խորագրով։

Գիտաժողովին մասնակցոււթյան պայմաններն են․

  • առավելագույնը 10 րոպե տևողությամբ ուսանողի սահիկահանդեսի փոխանցում գիտաժողովի կազմկոմիտե՝ մինչև սթ հոկտեմբերի 8-ը,
  • սահիկահանդեսի ներկայացման վերաբերյալ խորհրդատու դասախոսի գրավոր երաշխա­վորություն։

Գիտաժողվի աշխատանքային լեզուն  հայերենն  է, սահիկահանդեսները կարող են ներկայացվել նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Օրակարգ 

Լավագույն ելույթները կտպագրվեն ս․թ․ դեկտեմբերին, իսկ գիտաժողովի նյութերի  էլեկտրոնային տարբերակը գիտակրթական  կազմակերպությունների պաշտոնական կայքերում կտեղադրվեն ս․թ․ նոյեմբերին։

 Լրացուցիչ հարցերի համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե

հեռ (055) 09-71-70

          (094)11-21-40

Էլ փոստ։ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով

Մեկնարկել է «Միսս աշակերտուհի 2022» գեղեցկության մրցույթը, որին կարող են մասնակցել 6-16 տարեկան աղջիկներ Երևանից և մարզերից։
Հայտերն ընդունվում են missyerevan.am կայքում, հեռ.՝ 091 330203։
Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով։

 

misusanox

Աջակցենք Նելլի Թումասյանին

«Միսս ուսանողուհի» մրցույթում Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Թումասյանն անցել է եզրափակիչ փուլ: Հյուսիսային համալսարանը ներկայացնող հիասքանչ գեղեցկուհին հանդես կգա 07 համարով: Հունիսի 8-ին, ժամը 19:00, կամփոփվեն մրցույթի արդյունքները: Իսկ մինչ այդ, սիրելի համալսարանականներ ու բուհի բարեկամներ, եկեք աջակցենք մեր բուհը ներկայացնող, բոլոր առումներով անգերազանցելի Նելլի Թումասյանին՝ հետևելով ստորև նշված կանոններին
: Մեկնարկել է ինտերնետ և sms քվեարկությունը:
SMS քվեարկության արդյունքում հաղթողը կստանա <<Հանդիսատեսի Համակրանք>> տիտղոսը:
Ինտերնետ մրցույթի հաղթող կճանաչվի ամենաշատ սրտիկներ հավաքած մասնակիցը ,իսկ մրցույթի հաղթողը ինֆորմացիոն հովանավոր՝ KA Production-ի կողմից կստանա դրամական պարգև և կարժանանա <<Միսս Ուսանողուհի Ինստագրամ>> տիտղոսին:
photo & design : FTL Photography 
the General Sponsor: My Gym 
partners: N-Ayva medical aesthetic center  Podium Model Agency
Ara Silver
Էթիկայի Դպրոց
Kentron TV 
Taraz Art Տարազ Արտ
@Milena make up 
@Charming Beauty salon  Melante
Ոզնիների Այգի
pyunik_zargacman_kentron BusTravel 
handipum
 
Հարգելի ուսանողներ,
Ս.թ. մայիսի 11-ին ժամը 13:00-ին սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Հյուսիսային համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի և Ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք>> խորագրով սեմինար հանդիպմանը, որի բանախոսն է բ.գ.դ․, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը:
📌Հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, Հյուսիսային Համալսարանի Հեռավար ուսուցման կաբինետում (5-րդ հարկ): Հանդիպման լեզուն հայերենն է։
 

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...