Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
Եռօրյա միջազգային վերապատրաստում
«Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ»
Ս.թ. դեկտեմբերի 7-9-ը տեղի կունենա եռօրյա միջազգային վերապատրաստում «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ» թեմայով, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:
Եռօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում Գերմանիայի Օսնաբրյուկի Կիրառական գիտությունների համալսարանի Բիզնեսի կառավարման պրոֆեսոր և միջազգային փորձագետ Վոլկեր Գեհմլիհը կվերապատրաստի ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ բուհերի և այլ բարձրագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչներին հետևյալ հարցերի շուրջ.
- ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի և բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունները,
- Համապատասխանեցման յոթ չափանիշները,
- Ուսանողակենտրոն ուսուցման հարացուցը,
- Որակավորումների շրջանակներ և որակավորումների համակարգեր,
- Համապատասխանության-ընդունելիության-իրագործելիության-կայունության շղթայի փորձարկումը,
- Դասավանդում, ուսուցում, կառուցողական համապատասխանեցում և համագործակցություն,
- Ֆորմալ, ոչ ֆորմալ ծրագրեր, մոդուլներ, միկրո հավատարմագրված կուրսեր և դասընթացներ:
Միջոցառում-վերապատրաստման ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն:
Միջոցառմանը կարող եք գրանցվել հետևյալ հղումով https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfWIIdtvUiLxWkTLaUhI0lCHErFsCKUMuy1j00BBs-6dex2Aw/viewform?fbclid=IwAR2Ra-hP8azUj-5bJ79L55mh9WoV3fxCR3D0Ekrnx23CW2jbDRK2ztlI5yo
Միջոցառմանը կարող եք մասնակցել ZOOM հարթակում:
Վերապատրաստման ակտիվ մասնակիցներին կտրվեն մասնակցութան հավաստագրեր:
Միջազգային առցանց վերապատրաստումը կհամակարգվի Հյուսիսային համալսարանի կողմից:
Միջոցառման ամսաթվեր: 7-9.12.2021
ZOOM հղումներ:
07 December – https://us02web.zoom.us/j/84108899115?pwd=MEE4ektyTWllc05YQUtnS3VwQmxyZz09
ID: 841 0889 9115
08 December https://us02web.zoom.us/j/83172830838?pwd=QWxhd0trTTJVeVE1MFZFNXFmVVFkQT09
ID: 831 7283 0838
09 December https://us02web.zoom.us/j/84436611189?pwd=STNlRW9rcHJpMGpQa2daNENuSFl1dz09
ID: 844 3661 1189
Միջազգային սեմինար-վերապատրաստում
Ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի կունենա միջազգային սեմինար-վերապատրաստում «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով, որը նախաձեռնել են Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:
Մեկօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում միջազգային փորձագետ, Վերին Ավստրիայի Կիրառական գիտությունների համալսարանի Բազմազանության կառավարման բաժնի ղեկավար, մագիստր, դոկտոր Մարտինա Գոշը կվերապատրաստի ներկաներին հետևյալ հարցերի շուրջ.
- Ի՞նչ է ներառականությունը բարձրագույն կրթության մեջ,
- Սոցիալական չափման և ներառականության զարգացման միտումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում,
- Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանի բարձրագույն կրթության համատեքստում՝ կապված ներառականության լիարժեք ներդրման հետ,
- Հեռավար կրթության առավելությունները ներառականության ընդլայնման լավագույն հնարավորություն,
- Ինչպե՞ս բարեփոխել ծրագրերը՝ հենվելով յոթ կարևորագույն սկզբունքների վրա,
- Ինչպե՞ս ներմուծել լավագույն եվրոպական փորձը:
Միջազգային սեմինար-վերապատրաստման օրակարգ
Միջոցառում-վերապատրաստման ընթացքում կապահովվի համաժամանակյա թարգմանություն:
Միջոցառմանը կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/DjtHCtwzMofBQcDAA:
Միջոցառմանը կարող եք մասնակցել ZOOM հարթակում:
ZOOM հղում: https://us02web.zoom.us/j/86710296749?pwd=aWovaEt6Z2xZKzhSOEVCbEJrOFFrQT09
ID: 867 1029 6749
Միջազգային գիտական կոնգրես
Միջազգային գիտական կոնգրես
Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը ս.թ. դեկտեմբերի 6-10-ը առկա/առցանց կազմակերպում է «Ռուսաց լեզուն համաշխարհային գիտակրթական տարածքում» վերտառությամբ միջազգային գիտական կոնգրես:Կոնգրեսի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել ինստիտուտի կողմից ներկայացված կոնտակտային անձի հետ՝ հետևյալ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեով, նաև հետևյալ +7 904 375 84 25 հեռախոսահամարով:
«Ռուսաց լեզուն համաշխարհային գիտակրթական տարածքում» վերտառությամբ միջազգային գիտական կոնգրես
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ուսանողներ, գործընկերներ և Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներ
Քանի որ Հյուսիսային համալսարանն իրականացնում է լրացուցիչ կրթական ծառայություններ, ուստի խնդրում ենք մասնակցել մի փոքրիկ հարցման:
Բուհի իրականացրած ո՞ր կրթական ծառայություններում կցանկանաք ներգրավվել՝
- օտար լեզուների դասընթացներ(անգլերեն, ֆրանսերեն),
- հաղորդակցման հմտություններ,
- Հաշվապահական հաշվառում,
- իրավաբանական կլինիկայի կազմակերպած դասընթացներ,
- այլ դասընթաց(նշել)------------------------------
Խնդրում ենք եռօրյա ժամկետում մեկնաբանություններում նշել ձեր նախընտրած դասընթաց(ների)ի անվանումը՝ առկա ծրագիրը լրամշակելու և հետագա դասընթացներում ձեզ ներառելու համար:
Լրացուցիչ կրթական ծառայությունները նախատեսված են ինչպես Հյուսիսային համալսարանի ուսանողների և աշխատակիցների, այնպես էլ ՀՀ մյուս քաղաքացիների համար:
Դասընթացներն անվճար են և կկազմակերպվեն բուհում:
«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողով
Հարգելի գործընկերներ, կարող եք մասնակցել հերթական միջազգային գիտաժողովին:
«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ»միջազգային գիտաժողով