logo-en

  NORTHERN UNIVERSITY

1

Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը միշտ էլ աչքի է ընկել ինքնակազմակերպվող հատկությամբ, ուստի պատահական չէ, որ ուսանողները, մինչև հեռավար ուսուցմանն անցնելու ռեկտորի հրամանը, արդեն իսկ տարբերակներ էին մտածել այդ ուղղությամբ։ Շուտով կլրանա մեկ ամիսը, որ բոլոր կուրսերում  դասացուցակին համապատասխան հեռավար դասեր են ընթանում հնարավոր բոլոր միջոցներով՝ messenger, viber, zoom, էլեկտրոնային փոստ։ «Ակտիվությունը բավականին մեծ է,-պատմում է ֆակուլտետային խորհրդի նախագահ Պողոս Ստամբուլյանը,-ուսանողները պարբերաբար ստանում են բոլոր նյութերը, պատրաստվում, անհասկանալի հարցերի դեպքում դիմում դասախոսներին։ Բայց, կարծում եմ, հարկ կլինի որոշ դասընթացներ կազմակերպել արտակարգ իրավիճակից հետո։ Այնուամենայնիվ, կենդանի շփումը դասախոսների ու ընկերների հետ այլ բան է, մենք բոլորս կարոտել ենք համալսարանն ու միմյանց»։ Իսկ ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա ֆակուլտետի աշխատակիցները մշտապես հետևում են դասերի ընթացքին՝ ապահովելու համար հեռավար դասընթացների հաշվետվողականությունն ու արդյունավետությունը։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

logo nu coloured

One of the best news of  April 9 regular online meeting of Northern University was that the Moodle platform of university, which was damaged by the hacker attack, was restarted and for several days the Faculty of Economics has been successfully providing distance education with this application. According to the Coordinator of Distance Learning A. Alexanyan the online learning guide on the Moodle platform is almost ready, which will allow both lecturers and students to master the nuances of online learning step by step, or to revise  the knowledge gained during the training.

 Issues related to online learning, were also discussed during the meeting. According to the deans, all courses are conducted without interruption, all materials are archived. N. Sirakanian, Head of the Quality Assurance Department, presented the results of the surveys conducted by lecturers and students on online learning, noting that the surveys are unique in their kind, and a number of universities applied to the administration of Northern University to make the questionnaires available for them.   Considering the results of the online survey, it was decided to provide students with electronic literature, organize trainings for lecturers for developing their  IT skills , include a large number of video tutorials in the online learning toolkit. Rector Mher Makichyan  suggested that for  avoiding  additional tension during this period,  any other faculty should not be forced to switch to distance learning on the Moodle platform.

logo nu coloured

Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչությունը առցանց ուսուցումն սկսելուց մեկ շաբաթ անց իրականացրել է դասախոսներին և ուսանողներին ուղղված հարցումներ առցանց ուսուցման ընթացքի վերաբերյալ, որը միտված է առցանց ուսուցման որակի արդյունավետության բարձրացմանը: Հարցումն իրականացվել է առցանց ձևով՝ Google Forms գործիքի կիրառմաբ:
Հարցաթերթում  ուսանողների և դասախոսների համար ներառված են փակ, բաց և տեղեկատվական բնույթ կրող հարցեր առցանց ուսուցման կազմակերպման, իրականացման, հաջողված փորձի և առկա խնդիրների վերաբերյալ: Հարցման արդյունքները հնարավորություն տվեցին մի կողմից բացահայտել տարբեր խնդիրներ, որոնք առցանց ուսուցում իրականացնելիս առկա էին դասախոսների և ուսանողների շրջանակում, մյուս կողմից՝ հաստատել այն խնդիրները, որոնց առկայությունը ենթադրվում էր: Սա հարցումների առաջին փուլն էր:
 

Առցանց ուսուցման վերաբերյալ իրականացրած դասախոսների հարցումների արդյունքների վերլուծություն և եզրակացություն

Առցանց ուսուցման վերաբերյալ իրականացրած ուսանողների հարցումների արդյունքների վերլուծություն և եզրակացություն

 

Հյուսիսայինհամալսարանիորակիապահովմանվարչություն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...