logo-en

  NORTHERN UNIVERSITY

misyerevan1 misyerevan3 misyerevan2

Հիանալի նորություն...

Հունիսի 8-ին կայացած «Միսս ուսանողուհի 2022» մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Թումասյանը:
Մեր հիասքանչ ներկայացուցիչը միաժամանակ արժանացել է երեք այլ մրցանակների՝
1.հաղթող է ճանաչվել Miss Instagram մրցույթում, ինչի համար նրան կտրամադրվի 100.000 դրամ պարգև,
2. N.Ayva էսթետիկ բժշկության կենտրոնի կողմից Նելլիին կտրամադրվի 500.000 դրամի անվճար ուսուցման հնարավորություն,
3.Via uno կոշիկի խանութի կողմից նախատեսված մրցանակին՝ 30.000 դրամի նվեր քարտի:
Հավելենք նաև, որ «Միսս ուսանողուհի 2022» մրցույթում առաջին տեղը զբաղեցնելու համար Նելլի Թումասյանը որպես գլխավոր մրցանակ կստանա 500.000 դրամ:
Շնորհավորում ենք Նելլիին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ու վերելքներ ոչ միայն գեղեցկության ու հմայքի մրցույթներում, այլև մասնագիտական բնագավառում:
Հպարտ ենք և ուրախ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

patvogri.handznum

Հավաստագրեր հանձնվեցին գիտաժողովի մասնակիցներին

 

Վերջերս Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կուրսի ուսանողներ Մարինե Հակոբյանը (Հակոբյան Մարի) ու Անի Ալեքսանյանը  մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կազմակերպած և 44-օրյա պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված գիտաժողովին:
Օրերս Շուշիի տեխնոլոգիական համալսարան ռեկտոր Նվեր Միքայելյանը Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանին է փոխանցել հավաստագրեր՝ մեր մասնակից ուսանողներին հանձնելու նպատակով:
Հիշեցնենք, որ գիտաժողովին Անի Ալեքսանյանը ներկայացրել էր «Իրավաբանի դերն ու նշանակությունն իրավական պետության կառուցման գործում», իսկ Մարինե Հակոբյանը՝ «Միջազգային հանցագործությունների համար պատժի և պատասխանատվության հիմնախնդիրները արդի փուլում» զեկույցները:
Ռեկտոր Մ. Մակիչյանը հանդիսավոր կերպով ուսանողներին հանձնեց հավաստագրերը՝ շնորհակալություն հայտնելով դրսևորած ակտիվության համար և հաջողություն մաղթելով հետագա նախաձեռնություններում:
Հյուսիսային համալսարանի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը  իր խոսքում նշեց, որ հիշյալ գիտաժողովին բուհի ՈՒԳԸ-ի նախագահի և ՈՒԳԸ-ի խորհրդի անդամի մասնակցությունը Հյուսիսային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև 2021թ. դեկտեմբերի 1-ին կնքված համագործակցության հուշագրի կենսագործման հերթական քայլերից մեկն է, ինչը վկայում է Մայր Հայաստան-Արցախ գիտակրթական կապերի ամրապնդման մասին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

banaserneri pashtpanutyun1 banaserneri pashtpanutyun2

Հյուսիսային համալսարանում այսօր՝ 01.06.2022, սկսվեց ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի

պաշտպանությունը

Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետում հաջողությամբ իրենց աշխատանքները ներկայացրեցին հեռակա ուսուցման «Ընդհանուր մանկավարժություն (տարրական մանկավարժություն և մեթոդիկա)» մասնագիտության բակալավրի, «Հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման բակալավրի, «Ընդհանուր մանկավարժություն (տարրական մանկավարժություն և մեթոդիկա)» մասնագիտության առկա ուսուցման բակալավրի Ալավերդու մասնաճյուղի ուսանողները:
Մասնագիտական հանձնաժողովը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով բոլոր պատասխանները, առանձնացրեց հատկապես Ալավերդու բաժանմունքի  ուսանողների գերազանց պատրաստվածությունը:
Շնորհավորում ենք բոլորին, նաև ավարտական աշխատանքների ղեկավարներին՝ բծախնդիր և հոգատար մոտեցման համար:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...