logo-en

  NORTHERN UNIVERSITY

septemberimek  septemberimek1

<Հյուսիսային համալսարանը պատրաստ է ներդնելու բոլոր ջանքերն ու ռեսուրսները…>

Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է նաև Հյուսիսային համալսարանում: Թեպետ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված այս ուսումնական տարին սկսվեց մի փոքր այլ ձևաչափով, սակայն  դա չխանգարեց, որ խորհրդանշական այս օրը բուհը հավուր պատշաճի ընդունի առաջին կուրսեցիներին: Շնորհավորական խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը՝ կարևորելով կրթության դերն ու նշանակությունը զարգացած ու խելացի հասարակության կայացման գործում: Նա նշեց, որ Հյուսիսային համալսարանը պատրաստ է ներդնելու բոլոր ջանքերն ու ռեսուրսները՝ ուսանողների կրթությունն առավել որակյալ կազմակերպելու համար:

 Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ուսխորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը՝  առաջին կուրսեցիներին մաղթելով հաջողություններ ուսման մեջ, ինչպես նաև կոչ արեց դրսևորել հասարակական ակտիվություն և ապրել ուսանողական լիարժեք կյանքով:

Տոնական այս օրը սիրելի դասախոսներին ու առաջին կուրսեցիներին ողջունելու էր եկել նաև համալսարանի լրագրության ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտ, ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետ Քրիստինե Գևորգյանը: Նա երախտիքի ջերմ խոսքերով հիշեց բուհի հիմնադիր ռեկտոր, լուսահոգի  Բորիս Մակիչյանին, կարևորեց բազմաթիվ շրջանավարտների ուսումնառության և  աշխատանքային գործունեության մեջ նրա ունեցած մեծ ներդրումը:

Հանդիսության ավարտին առաջին կուրսեցիները երազանք պահեցին՝ օդ բարձրացնելով տոնական փուչիկներ, ինչպես նաև ստացան անականկալ փոքրիկ հուշանվերներ բուհի կողմից՝ ուսումնառության սկիզբն ավետող բարեմաղթանքներով:


Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

mher 1

 

Հարգելի ուսանողներ, դասախոսներ, համալսարանի վարչական աշխատակիցներ

Թույլ տվեք շնորհավորել բոլորիս սեպտեմբերի մեկի և գիտելիքի օրվա կապակցությամբ, ինչպես նաև առանձնահատուկ շնորհավորել 1-ին կուրսեցիների նորամուտը Հյուսիսային համալսարան, որով մեկնարկում է մեր հասարակության համար նվիրյալ մասնագետներ պատրաստելու պատասխանատու և ազգանվեր մի գործընթաց: Հարգելի 1–ին կուրսեցիներ, հավատացնում եմ ձեզ, որ Հյուսիսային համալսարանը, որի մասն եք այսուհետ կազմում նաև դուք,  մեծ սիրով կներդնի բոլոր ջանքերն ու ռեսուրսները կրթությունն առավել որակյալ կազմակերպելու ուղղությամբ: Այս գործընթացում առավելագույն արդյունքի հնարավոր է հասնել, եթե ուսումնառության ողջ ընթացքում դուք քաջ գիտակցեք և կյանքի կոչեք ձեր առաքելությունը, այն է՝ լինել ուսանող, որը   ջանասիրաբար կյուրացնի իրեն մատուցվող գիտելիքները, դրանց հիման վրա կձևավորի և կհղկի համապատասխան կարողություններ և հմտություններ՝ պատրաստ լինելու ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում ուսումնական տարվա հաջող մեկնարկ:

Մհեր Մակիչյան

Հյուսիսային համալսարանի ռեկտոր

rektorat27.08.2020

Հյուսիսային համալսարանը պատրաստ է նոր ուսումնական տարվան

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հյուսիսային համալսարանում օգոստոսի 27-ին տեղի ունեցավ ընդլայնված ռեկտորատի նիստ: Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Մհեր Մակիչյանը առանձնացրեց քննարկվող հարցերի շրջանակը՝ կոչ անելով աշխատակիցներին ցուցաբերել ակտիվ մասնակցություն և  ներկայացնել իրենց առաջարկները քննարկվող հարցերի վերաբերյալ: Ռեկտորատի անդամներն  անդրադարձան 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ դասացուցակները կազմելու ընթացքին, սեպտեմբերի մեկին առաջին կուրսեցիների համար նախատեսված հանդիսավոր ընդունելության կազմակերպմանն առնչվող հարցերի,  դասերը համավարակի պայմաններում պատշաճ մակարդակով, անվտանգության բոլոր կանոնները պահպանելով ուսումնական գործընթացը կազմակերպելուն, Ալավերդու բաժանմունքում 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար բաժանմունքին անհրաժեշտ ուսումնամեթոդական և նյութատեխնիկական օժանդակությանն առնչվող հարցերին:

Ֆակուլտետների դեկանները նշեցին, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել դասացուցակները կազմելուն, դասերը հիմնականում կանցկացվեն լսարանային պայմաններում, որոշ առարկաներ շաբաթվա մեկ կամ երկու օրը, պայմանավորված դասընթացի առանձնահատկություններով, կկազմակերպվեն  հեռավար եղանակով: Որոշվեց նաև Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի մի շարք առարկաների դասավանդումը նույնպես իրականացնել առցանց տարբերակով: Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի ուսանողներին հնարավորություն կտրվի հեռավար եղանակով միանալ բուհում անցկացվող որոշ դասընթացների: Մ. Մակիչյանը հատկապես կարևորեց ռիսկային խմբում գտնվող՝ 65 և ավելի տարիք ունեցող դասախոսների և վարչական աշխատակիցների աշխատանքի պատշաճ կազմակերպման հարցը: Նա առաջարկեց  տարիքային այդ խմբում գտնվող դասախոսների դասաժամերը կազմակերպել հեռավար եղանակով և անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրել տեխնիկական աջակցություն: Ռեկտորը հնարավոր համարեց նաև առաջին  կիսամյակում այդ մասնագետներին ոչ ռիսկային խմբում գտնվող  դասախոսներով փոխարինելը:

Որոշվեց նաև Ալավերդու բաժանմունքում 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար բաժանմունքին տրամադրել անհրաժեշտ ուսումնամեթոդական և նյութատեխնիկական օժանդակություն:

Անդրադառնալով նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ ռեկտոր Մ. Մակիչյանը կարևորեց սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը բուհում: Նա նշեց, որ  ուսումնական հաստատությունը ոչ միայն պարբերաբար կախտահանվի, այլև բոլոր ֆակուլտետներում կտեղադրվեն ախտահանիչ նյութեր, դեկանատներին, ավագ դպրոցին ու բժշկական քոլեջին մշտապես կտրամադրվեն դիմակներ, իսկ երկու բուժքույր պարբերաբար հսկողություն կիրականացնեն:

Ռեկտորը անդրադարձավ նաև աշխատակիցների՝ առաջիկայում սպասվելիք սոցիալական վիճակի բարելավմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում, և դա կյանքի կկոչվի փուլային տարբերակով: Առաջիկայում կնորոգվեն նաև մի շարք ստորաբաժանումներ, բուհի լաբորատորիաները  կվերազինվեն համակարգչային նոր տեխնիկայով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով:

Ամփոփելով նիստը՝ ռեկտոր Մհեր Մակիչյանն աշխատակիցներին մաղթեց  եռանդ ու լավատեսություն՝ նոր ուսումնական տարին հաջող մեկնարկելու և միասնաբար  առաջ ընթանալու  համար:

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

07.09.2020
Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

Հարգելի ուսանողներ, 2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քնն...

Մրցույթ ՏՏ մասնագետի թափուր պաշտոնի համար

12.08.2020
Մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր  պաշտոնի համար

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր &n...

Main News