logo-en

  NORTHERN UNIVERSITY

erablur1   erablur2   erablur3
 
 
Անհետ կորած ու լույս դարձած բոլոր զինվորների մայրերը մինչև վերջ սպասում են իրենց զավակներին… Նրանց կյանքը իմաստավորվում է այդ սպասումով, մայրերը առաջվա պես ամեն օր կարգի են բերում իրենց որդիների սենյակները, պատրաստում նրանց սիրած ուտելիքները, սեղանից էլ որդիների սպասքն անպակաս է…Նույնիսկ եթե Եռաբլուրուր մի շիրիմ ավելացել է, միևնույն է, մայրերը դռան ամեն թխկոցից վեր են թռչում և նետվում որդիներին գրկելու...
Իր որդուն՝ Սուրեն Խեչումյանին սպասում է նաև նրա մայրը: Սուրենը Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի գերազանցիկ շրջանավարտ էր, համեստ ու հիանալի մի անձնավորություն, որի բացակայությանը չենք հաշտվում նաև մենք: Սպասում ենք…
Երեկ մեր ուսանողներն ու աշխատակիցները  այցելեցին Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու Սուրենի և նահատակված մյուս քաջորդիների շիրիմներին, այնուհետև այցելեցին Սուրեն Խեչումյանի ծնողներին: Նախաձեռնության հեղինակը բուհի իրավագիտության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ, բանաստեղծուհի Մարի Հակոբյանն էր, որն իր բանաստեղծությունների ժողովածուի վաճառքից ստացված հասույթը որոշել էր տրամադրել 44-օրյա պատերազմում հերոսացած համալսարանի ուսանողներին:
«Ինձ անընդհատ տանջում էր այն միտքը, որ ես, որպես հայ քաղաքացի ու մայր, շատ քիչ բան եմ արել պատերազմում նահատակված մեր հերոս քաջորդիների ընտանիքների համար՝ նրանց վիշտը թեթևացնելու, նրանց զորավիգ լինելու առումով: Ուստի մտածեցի ժողովածուիս ողջ հասույթը, անկախ չափից, ուղղել մեր բուհի հերոսացած զինվորների շիրիմներին և նրանց ընտանիքներին այցելելուն,-պատմում է Մարին,-Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցինք ու խնկարկեցինք ոչ միայն Սուրենի շիրիմին…Այնուհետև այցելեցինք նրա ծնողներին: Հիշեցինք մեր ընկերոջը, հուզվեցինք…Երբ հրաժեշտ էինք տալիս, Սուրենի մայրը մի անբացատրելի վստահությամբ ասաց՝ իմ որդին վերադառնալու է, ես հաստատ գիտեմ»:
 
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

alaverdi ani  alaverdi cv1   alaverdi cv  

Հունիսի 25-ին Հյուսիսային համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները աշխատանքով այցով եղան Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում։ Այցի ընթացքում ռեկտոր Մ. Մակիչյանն ու մարդկային ռեսուրսների բաժնի պետ Ս. Սարգսյանը հանդիպումներ ունեցան բաժանմունքի ղեկավար Ա.Մուկուչյանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվեցին բաժանմունքի կողմից իրականացված աշխատանքները, բաժանմունքի գործունեությանն առնչվող խնդիրներն ու առաջիկա անելիքները։
Այցելության ընթացքում համալսարանի եվրոպական ծրագրերի համակարգող Ա. Թամազյանը բաժանմունքի ուսանողների համար իրականցրեց գրագետ CV կազմելու և Հյուսիսային համալսարանի միջազգային ծրագրերին դիմելու վերաբերյալ վերապատրաստում։ Իսկ արդեն բաժանմունքի դասախոսների համար Ա.Թամազյանն իրականացրեց «Դասավանդման նորագույն մեթոդներ» թեմայով վերապատրաստում՝ անդրադառնալով դասավանդման մի շարք մեթոդների և գործիքների։
Բոլոր հանդիպումներն ընթացան համագործակցային և գործընկերային մթնոլորտում։ Հավելենք նաև, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունական բնույթ
low1
 
 
Ամեն ինչ օրենքի սահմաններում է՝ ավարտական աշխատանքներն ու մագիստրական թեզերը մասնագիտական հանձնաժողովի սեղանին են, սահիկահանդեսները՝ ըստ էության ու բովանդակալից, բանախոսները՝ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ պատրաստված իրենց կյանքի կարևոր «քննությանը»:
Այսօր իրավագիտության ֆակուլտետում սկսվեց ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի պաշտպանությունը: Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի մեր հարգելի ուսանողները «պաշտպանում են» ուսումնառության ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները:
Սիրելի ուսանողներ, բոլորիդ մաղթում ենք հաջողություններ, թեպետ կարևորը խաղաղությունն ու առողջությունն է, բայց, կարծում ենք, ցանկալի գնահատականները ձեզ ավելի առողջ ու հոգեպես խաղաղ կդարձնեն:
Մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներին ու գիտական ղեկավարներին հայտնում ենք շնորհակալություն՝ համբերատար ու բարեխիղճ աշխատանքի, իսկ վարչական աշխատակիցներին՝ պաշտպանությունները ինչպես հարկն է կազմակերպելու և անցկացնելու համար:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...