Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
News
Տնտեսագիտության կառավարման ու ինֆորմատիկայի ֆակուլտետում ընթանում է ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի առցանց պաշտպանությունը: Լինելով համալսարանի առաջատար ու կազմակերպված ֆակուլտետներից մեկը՝ այս պատասխանատու և բախտորոշ պահին էլ դրսևորվում են ստորաբաժանման և աշխատակիցների, և սովորողների լավագույն կողմերը: Պաշտպանությունն անցկացվում է ընդունված կարգի համաձայն՝ հանձնաժողովի անդամները ուսումնասիրում են ուսանողների սահիկահանդեսները, այնուհետև վերջիններս հանգամանալից ելույթով մանրամասնում են իրենց ուսումնասիրությունների ու հետազոտական աշխատանքների ընթացքի ու արդյունքների մասին: Գնահատելիս կարևորվում են նաև ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի ղեկավարների ու ընդդիմախոսների կարծիքները:
Տեխնիկական անթերի սպասարկումը, հանձնաժողովի անդամների անաչառ, բայց և սրտացավ վերաբերմունքը առցանց հարթակում ստեղծել է փոխըմբռնման, գիտելիքների դրսևորման այնպիսի մթնոլորտ, որն առհասարակ բնորոշ է տնտեսագիտության կառավարման ու ինֆորմատիկայի ֆակուլտետին:
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հյուսիսային համալսարանում ընթանում են առցանց քննարկումներ ՈԱԱԿ փորձագետների և բուհի շահակիցների միջև
Ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության մշտադիտարկման շրջանակներում հունիսի 18-ին Zoom հարթակում առցանց քննարկում է անցկացվում ՈԱԱԿ փորձագետների և համալսարանի շահակիցների միջև: Հանդիպումներն ունեն լայն ընդգրկում, դրանում ներառված են տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ, ամբիոնի վարիչներ, դասախոսական կազմից ներկայացուցիչներ և ուսանողներ:
Արդեն իսկ ավարտվել են քննարկումները ռեկտորի, պրոռեկտորի և բուհի որակի ապահովման բաժնի պատասխանատուների հետ: Արծարծվող հարցերը հիմնականում վերաբերում էին առցանց ուսուցման կազմակերպման խնդիրներին, համալսարանի՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար ուսուցման իրականացման առանձնահատկություններին, դրանում դասախոսական կազմի և ուսանողության մասնակցությանը, դասընթացների արդյունավետությանը, գնահատման կարգին, վեր հանված թերություններին ու դրանց լուծմանն ուղղությամբ բուհի ղեկավարության ձեռնարկած քայլերին:
Այս պահին ընթանում են քննարկումներ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Հյուսիսային համալսարանում մարտ ամսից բոլոր ֆակուլտետներում առկա ուսուցման դասերն անցկացվել են առցանց եղանակով: Օգտագործելով հեռավար ուսուցման բոլոր հնարավոր հարթակները՝ ոչ միայն հաջողությամբ կազմակերպվեցին դասերը, այլև ստուգարքներն ու քննությունները: Իսկ ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի պաշտպանություններն անցնում են տեխնիկապես անթերի մակարդակով՝ հնարավորություն տալով ուսանողներին լավագույնս դրսևորելու իրենց գիտելիքները: Ավելորդ է ասելը, որ նման արդյունքը պայմանավորված է համալսարանի բոլոր ստորաբաժանումների համակցված աշխատանքով, երբ յուրաքանչյուր աշխատակից՝ տեխնիկական անձնակազմից մինչև դասախոս, դեկան ու ամբիոնի վարիչ, արդեն իսկ հմտորեն տիրապետում է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես հեռավար դասընթացներ անցկացնելու առանձնահատկություններին:
Նկատի ունենալով հանրապետությունում համաճարակով պայմանավորված արտակարգ դրության երկարաձգումը՝ հունիսի 15-ին Հյուսիսային համալսարանում անցկացված ռեկտորատի նիստում որոշում ընդունվեց շարունակել առցանց դասավանդումը նաև հեռակա ուսուցման համակարգում: Այսպիսով, տեղեկացնում ենք, որ բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման 1-4 կուրսերի և մագիստրոսի կրթական ծրագրի 1-2 կուրսերի երկրորդ կիսամյակի դասերը կանցկացվեն հունիսի 22-ից մինչև հուլիսի 8-ը: Քննաշրջանը սահմանվել է հուլիսի 9-18-ը: Մինչ առցանց հանդիպում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին