Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
News
“International Youth Studies:Curricula, Distance Learning Course and Open Educational Materials’’
4-day international conference
On April 20-23, Northern University took part in the “International Youth Studies:Curricula, Distance Learning Course and Open Educational Materials’’ 4-day international conference, which was initiated by the RA National Academy of Sciences and Federation of Youth Clubs of Armenia.
The aim of the project is to promote the recognition of youth work and non-formal education and to have a Master's degree distance learning course elaborated in 2019.
During the opening ceremony of the conference, Professor Armen Tshuguryan, Head of Northern University “Economics and Management” Chair, had a speech on issues of distance learning in the context of youth work.
2-4 representatives from Portugal, Belgium, Czech Republic, Sweden, Poland, Bulgaria, Romania, Moldova, Belarus, Turkey, Ukraine, Georgia have participated in the project, who are mostly representatives of youth organizations.
During the next 3 days of the conference the informal part of the program was held, during which, teamwork activities referred to the personal requirements of the youth worker, and to the expected course modules as well.
The next activities of the international conference will take place in Georgia, the Czech Republic, Ukraine and Belgium.
The Armenian and Russian economists had meeting over the economic situation of EAEU on May 10, 2019.
At the meeting the Armenian side was represented by the head of the Chair of Economics
of Northern University, professor Armen Tchughuryan, Associate Professor Hrayr Hanisyan and others, from the Russian side Economists of the Russian Economic University after Plekhanov Artak Grigoryan and Grigor Grigoryan were present. All the participants of the meeting emphasized the high rates of trade volumes between the EAEU member states.
In general, the commodity turnover of Armenia with EAEU member states in 2018 has increased by 12.8 percent, moreover, export has increased more than import.
Armenia's commodity turnover comprised 1.1% of EAEU commodity turnover.
Ի նպաստ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման
Ապրիլի 11-13-ը Արցախի Հանրապետությունում անցկացվեց Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված ուսանողական համահայկական ֆորում, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 100 ուսանողներ: Ֆորումին մասնակցում էր նաև Հյուսիսային համալսարանը՝ ուսանղական խորհրդի նախագահ Մադլենա Շահբազյանի գլխավորությամբ: Ֆորումի շրջանակում բարձրաձայնվեցին և քննարկվեցին ուսանողությանն ու երիտասարդությանը հուզող բազմաթիվ խնդիրներ։
Ֆորումի հանդիսավոր բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Ֆորումի և գիտաժողովի բացման հանդիսավոր նիստի ընթացքում ցուցադրվել են արտերկրում հայանպաստ գործունեություն ծավալող հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների ուղերձները՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստված «Պաշարվածները» ֆիլմը:
Ապրիլի 13-ին ուսանողական ֆորումի մասնակիցները հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ:
Ողջունելով ԱՀ և ՀՀ բուհերի ուսանողներին` ԱԺ նախագահը կարևորել է ուսանողական ֆորումի նշանակությունը` ուսանողներին միասնական ազգային գաղափարների շուրջ համախմբելու, հայկական երկու հանրապետությունների ուսանողական կառույցների միջև փոխգործակցությունը ակտիվացնելու տեսանկյունից: ԱԺ նախագահը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:
Ապրիլի 13-ին Գանձասարում ամփոփվեցին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված համահայկական ուսանողական ֆորումի աշխատանքները: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, դասախոսներ, ուսանողներ: Հայկական երկու հանրապետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ավելի քան 100 ուսանողներ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում հանրագումարի են բերել եռօրյա ֆորումի արդյունքները. ուսանողության տպավորությունները դրական են, իսկ աշխատանքների արդյունքները շոշափելի իրողություն կդառնան` գիտական հանրույթին ներկայացնելով Ղարաբաղյան շարժման 30- ամյակին նվիրված շուրջ 150 գիտական հոդված, որը նախատեսվում է առաջիկայում տպագրել առանձին ժողովածուով: Փակման հանդիսավոր արարողությանը ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կարևորելով երիտասարդության դերը երկրի պետականաշինության գործընթացում, ընդգծել է. «18-20 տարեկան երիտասարդներին վստահված է մեր երկրի սահմանների պաշտպանությունը, և այդ առաքելության շարունակությունը դուք եք իրականացնում` այցելելով Արցախ և քննարկումներ ծավալելով, տեսակետներ առաջադրելով մեր զարգացման հեռանկարների շուրջ: Մենք պետք է լավատես լինենք. դա հաջողության հասնելու գրավականներից է: Բավական է հիշել, թե 88-ին ինչից ենք սկսել, ինչ ենք հաղթահարել և ինչ ունենք այսօր: Այն, ինչին մեզ հաջողել է հասնել, շատ լավ հիմք է, որպեսզի ապագայում ավելի մեծ հաջողություններ կարողանանք արձանագրել»: Ավարտին ուսանողները հանդես են եկել ֆորումի աշխատանքների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է. «Մենք` 2018թ. ապրիլի 11-13-ը Արցախի Հանրապետությունում անցկացված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված ուսանողական համահայկական ֆորումի մասնակիցներս, պատմական Գանձասարում հանրագումարի բերելով նախորդ օրերի քննարկումները և ամփոփելով ֆորումի աշխատանքները. կարևորում ենք հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ միավորելու անհրաժեշտությունը` ընդգծելով Ղարաբաղյան շարժման 30-ամյա պատմության ընթացքում ունեցած ձեռքբերումները, որում անուրանալի է նաև երիտասարդության ներդրումը: Հավաստում ենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդությունը համախմբված է մայր Հայաստանի և նրա անքակտելի մասը հանդիսացող հայկական երկրորդ հանրապետության տարածքները պաշտպանելու և հայոց պետականության սահմաններն անառիկ պահելու նպատակի շուրջ: Փաստում ենք, որ արդի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կրթական և երիտասարդական ճիշտ քաղաքականության իրականացմամբ ձևավորել ինտելեկտուալ ու ժամանակակից երիտասարդություն` խթանելով վերջինիս ներգրավվածությունը պետության զարգացման գործընթացներում, հասարակական, քաղաքական կյանքում: Ընդգծում ենք ԱՀ և ՀՀ ուսանողական և երիտասարդական կառույցների պատրաստակամությունը` միասնական ջանքերով նպաստելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերին` գիտական, կրթական, հասարակական և այլ հարթակներում: Միևնույն ժամանակ կարևորում ենք Արցախի Հանրապետության ուսանողության համար միջազգային փոխանակման և կրթական այլ ծրագրերի մատչելիության ապահովումը: Հաստատում ենք Արցախում հայկական երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնավար մարմինների մասնակցությամբ համաժողովների, քննարկումների պարբերական կազմակերպման ու շարունակականության կարևորությունը` դիտարկելով դրանք որպես երիտասարդության համախմբում համահայկական գաղափարների շուրջ` ի նպաստ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և ի շահ միասնական հայրենիքի կայուն զարգացման: Գ ա ն ձ ա ս ա ր 13 ապրիլի 2018թ.»
|