ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային Համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ` Ընկերություն կամ ՈՒԳԸ) Հյուսիսային համալսարանի ուսանողներին միավորող ուսանողական ստորաբաժանում է։
Ընկերությունն իր նպատակների ու խնդիրների լուծման, երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար համագործակցում է համալսարանի ուսանողական խորհրդի և այլ կազմակերպությունների հետ։
Ընկերության անվանումն է՝ Հյուսիսային համալսարանի Ուսանողական գիտական ընկերություն, կրճատ՝ ՈՒԳԸ։
Ուսանողական գիտական ընկերության նպատակն է՝
- Նպաստել ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը,
- Գիտական և կրթական ոլորտում ուսանողական նախաձեռնությունների սատարմանն ու իրականացմանը,
- Ուսանողական գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և այլ գիտական ու կրթական ուղղվածություն ունեցող միջոցառումների կազմակերպմանը,
- Համալսարանում երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործմանը և դրա մասին տեղեկատվության համակարգմանը,
- Համակողմանի աջակցության ապահովմանը շնորհաշատ ուսանողներին, գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում ուսանողների ընդգրկմանը,
- Ուսանողների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրապարակմանը,
- Այլ գիտական կենտրոնների հետ կապի հաստատմանը և տեղեկատվության փոխանակմանը։
ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետային ՈՒԳԸ-ներն են: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ բակալավրիատի առնվազն 2-րդ կուրսում սովորող ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, ովքեր ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով: Այն ստանալու համար ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահը ուսանողին ներկայացնում է ամբիոնի վարիչին:
ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը:
Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, ովքեր այնուհետև պետք է հաստատվեն ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:
ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի ի պաշտոնե անդամներն են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները և ՈՒԽ նախագահը:
ՈՒԳԸ նախագահը հաստատվում է ՈՒԳԸ խորհրդի կողմից՝ ռեկտորի ներկայացմամբ:
Ներկայումս ՈՒԳԸ նախագահը Իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի մագիստրանտ Մարինե Հակոբյանն է, քարտուղարը՝ Լիլիթ Խեչումյանը:
Մարինե Վաչագանի Հակոբյանը ծնվել է 1985 թվականին Տավուշի մարզի Մովսես գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի Պ․ Ավալյանի անվան դպրոցում։ 2002 թվականին ընդունվել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Հեռուստառեժիսուրա» բաժինը, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2019 թվականին ընդունվել է Երևանի Հյուսիսային Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։ 2021 թվականին, ավարտելով բակալավրիատը, ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Ակտիվ է, նախաձեռնող և պարտաճանաչ։