logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հարգելի՛ գործընկերներ

 

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Հյուսիսային համալսարանում 2019 թվականի ապրիլի 17-18-ին անցկացվող միջազգային գիտաժողովին՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովը կրում է «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագիրը:

Գիտաժողովի նպատակը հայ դասական գրականության ականավոր ներկայացուցչի, «ամենայն հայոց բանաստեղծի» հարուստ ու բազմակողմանի ստեղծագործական ժառանգության խոր իմաստավորումն է, դրա տարբեր շերտերի ու երանգների լայն լուսաբանումը, մեծ մտածողի հագևոր ժառանգության արդիականության ու անանց արժեքի բացահայտումը:  Գիտաժողովը կոչված է նպաստելու Թումանյանի հոգևոր ժառանգության հանրահռչակմանն ու տարածմանը, հատկապես նոր սերնդի, սովորող երիտասարդության գեղարվեստական մտահորիզոնի ընդլայմանն ու հոգևոր աշխարհի հարստացմանը, գիտելիքների խորացմանն ու ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Գիտաժողովը կծառայի երիտասարդության հայրենասիրական ու մարդասիրական կերպարի, նրա ակտիվ քաղաքացիական կենսադիրքորոշման ձևավորմանը, արդարության, բարության ու լավատեսության իդեալների հաստատմանը։

Գիտաժողովի բացումը կկայանա 2019 թվականի ապրիլի 17-ին, ժամը 12-ին Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում (Ալեք Մանուկյան 15ա):

Ցանկացողները կարող են գիտաժողովի աշխատանքին մասնակցել անձամբ կամ իրենց զեկուցումներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով: Զեկուցման վերնագիրը և բովանդակությունը պետք է համապատասխանեն գիտաժողովի ընդհանուր խորագրին:

Խնդրվում է մինչև ս. թ. մարտի 31-ը գիտաժողովի կազմկոմիտե հայտնել մասնակիցների մասին տեղեկություններ ըստ կից ներկայացվող հավելվածի: Անհրաժեշտ է հավելվածում անպայման նշել զեկուցման վերնագիրը՝ այն գիտաժողովի ծրագրում ընդգրկելու համար:

Զեկուցումների էլեկտրոնային տարբերակները՝ մինչև 8 էջ ծավալով (A4, լուսանցքները՝ 2 սմ, տողերի ինտերվալը՝ 1.5, տառաչափը 12, Sylfaen, ամփոփումները և բանալի բառերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով) անհրաժեշտ է ներկայացննել մինչև ս. թ. ապրիլի 10-ը: Նյութի վերևում նշվում է հեղինակի ազգանունը, անունը, հայրանունը, գիտական աստիճանը և գիտական կոչումը, զբաղեցրած պաշտոնը: Հղումները նշվում են յուրաքանչյուր էջում:

Ինչպես գիտաժողովին մասնակցելու, այնպես էլ զեկուցումների տպագրության համար մասնակիցներից գումար չի պահանջվում:

Գիտաժողովի նյութերը միջոցառումից հետո կտպագրվեն առանձին ժողովածուով և կուղարկվեն մասնակիցներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Հեռ. 554052, 578488, 559776, էլ․ հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հյուսիսային համալսարան

Գիտաժողովի կազմկոմիտե

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Որակի ապահովման վարչության մասնագետի թափուր պաշտոնի համար

18.11.2019
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Որակի ապահովման վարչության մասնագետի թափուր պաշտոնի համար

Հիմնական պարտականությունները՝ Որակի ապահովման վարչության պետի ղեկավարությամբ իր...

Թափուր աշխատատեղ

08.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ռոմանագերմանական և ռուս բանասիրու...