logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

INTERNATIONAL COOPERATION

 

 lezno logo of em Small  Eminence baner 


        


Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունություն գործողությունը հնարավորություն է տալիս ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ուսանելու և/կամ մասնագիտական ​​փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը տեղակայված է Հայաստանում (Գործընկեր երկիր), կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակազմի ներկայացուցիչներին Ծրագրային երկրի բուհ, և հակառակը: Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):


էրազմուս Մունդուս - Հարևան արևելյան շրջանների ինտեգրումը բարձրագույն կրթության համագործակցության շրջանակներում (EMINENCE)

Էրազմուս Մունդուս ծրագրի EMINENCE նախագիծ

EMINENCE նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում: Էրազմուս Մունդոս ծրագրի նպատակն է բարձրացնել բարձրագույն կրթության որակը, ինչպես նաև խթանել ժողովուրդների և մշակույթների միջև փոխըմբնումն ու շփումը շարժունության և ակադեմիական համագործակցության միջոցով:

EMINENCE հապավումը նշանակում է «բարձունք, հայտնություն», որը կարևորում է ծրագրի ապագա արդյունքը: Ծրագրից օգտվող ուսանողներն ու մասնագետները, սովորելով արտասահմանում և վերադառնալով իրենց հայրենիք, կնպաստեն Արևելյան երկրների և հասարակության զարգացմանը՝ փորձելով հասնել եվրոպական չափանիշներին:

EMINENCE նախագիծը ենթադրում է համագործակցություն երրորդ երկրների բարձրագույն կրթական հաստատությունների հետ  և կրթաթոշակների տրամադրում շարժունության նպատակով, ինչը կնպաստի՝

  • եվրոպական և նպատակային երրորդ երկրների բուհերի միջև բարձրագույն կրթության բնագավառում միջբուհական համագործակցությանը,
  • համագործակցող բուհերից որևէ մեկում անհատ ուսանողների, հետազոտողների և բուհերի անձնակազմի ուսման (հետազոտության, դասավանդման) իրականացմանը:

Նպատակային երրորդ երկրները EMINENCE նախագիծում հետևյալն են՝ Ուկրաինա, Մոլդովա, Բելոռուս, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան (արևելյան այս հարևան երկրները պատկանում են այսպես կոչված Արևելյան համագործակցությանը (EaP), որոնք օգտվում են ոչ միայն բարձրագույն կրթության բնագավառում ընձեռված հնարավորություններից, այլև բարելավում են արտաքին հարաբերությունները Երամիության շրջանակներում):

EMINENCE կոնսորցիումը բաղկացած է Եվրամիության ու երրորդ երկրների աջակից գործընկերներից:

EMINENCE ծրագրի հիմնական բնութագիրը

EMINENCE-ի համագործակցության պահանջները հետևյալն են.

  • Առավել բարձրացնել արտերկրում տաղանդավոր և նպատակասլաց ուսանողների որակավորումը՝ տալով նրանց միջազգային փորձ և բարձրացնելով նրանց աշխատաշուկայում աշխատանք գտնելու հնարավորությունը:
  • Ապահովելով Արևելյան համագործակից երկրների խոցելի խմբերի ուսանողների շարժունությունը՝ տալով նրանց որակավորումներ Եվրամիության համագործակից համալսարանների կողմից:
  • Նպաստելով մարդկային ռեսուրսների և բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային համագործակցության հնարավորությունների զարգացմանը Արևելյան հարևան երկրներում անհատական շարժունության միջոցով, որը հետապնդում է ոչ միայն անհատական շահեր, այլ նաև օգուտ է բերում սեփական բուհին և ամբողջ հասարակությանը:
  • Բարձրացնել բարձրագույն կրթության տեսանելիությունը Արևելյան հարևան երկրներում ընդհանրապես և ապահովել այդ շրջանների բուհերի ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում և Բոլոնյան գործընթացներում:
  • Ստեղծել և ամրապնդել տևական կապեր և համագործակցություն Եվրամիության և Արևելյան հարևան երկրների բուհերի միջև, ինչը կնպաստի հետագա հարաբերությունների բարելավմանը ծրագրի ֆինանսավորման ավարտից հետո:
  • Նպաստել Եվրամիության և Արևելյան հարևան երկրների հասարակությունների փոխադարձ զարգացմանը՝ ժողովուրդների, մշակույթների, գիտելիքների և գաղափարների փոխանակման միջոցով:


Arpine Tadevosyan

Արփինե Թադևոսյան

2013թ. Հյուսիսային համալսարանի օտար լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանողուհի Արփինե Թադևոսյանը մեկ ուսումնական տարի սովորել է Լեհաստանի Ադամ Միցկևիչ համալսարանի լեհերենի և դասական բանասիրության ֆակուլտետում:

Մատեուշ Բենկո և Ռեմիջիուս Բակ

2013թ. Լեհաստանի Ադամ Միցկևիչ համալսարանից ուսանողներ Մատեուշ Բենկոն և Ռեմիջիուս Բակը մեկ ուսումնական տարի իրենց կրթությունը շարունակել են Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: 

 Artak Petrosyan

Արտակ Պետրոսյան

2015թ. Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ուսանող Արտակ Պետրոսյանը մեկ ուսումնական տարի կրթությունը շարունակել է Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի անվան համալսարանի տնտեսագիտության և բիզնես վարչարարության ֆակուլտետում:

 HASMIK MANUKYAN

Հասմիկ Մանուկյան

2015թ. Հյուսիսային համալսարանի հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի ուսանողուհի Հասմիկ Մանուկյանը հնարավորություն է ստացել մեկ ուսումնական տարի կրթությունը շարունակելու Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի քաղաքագիտության և լրագրության ֆակուլտետում:

 
 Ewelina 2

Էվելինա Էբերդովսկա

2015թ. Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի ուսանողուհի Էվելինա Էբերդովսկան իր կրթությունը շարունակել է Հյուսիսային համալսարանում տնտեսագիտության և կառավարման ամբիոնի կողմից մշակված, և կազմված ծրագրով (դասընթացները կազմակերպվել են ամբիոնի դասախոսների կողմից ռուսերեն լեզվով՝ հաշվի առնելով ուսանողուհու ցանկությունը):

 Nune Srapyan

Նունե Սրապյան

Վարչական անձնակազմի շարժունության մրցույթի արդյունքում Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի պատասխանատու Նունե Սրապյանը, 2 անգամ արժանանալով դրամաշնորհի, 2013թ-ին մեկ ամսով գործուղվել է Շվեդիայի Մալմոյի համալսարան և 2014թ.-ին մեկ ամսով՝ Լեհաստանի Ադամ Միցկևիչ և Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարաններ՝ փորձի փոխանակման ծրագրով:

 Annabella

Աննաբելլա Լոկոնսոլ

Շվեդիայի Մալմոյի համալսարանի ավագ դասախոս:
2014թ.-ին մեկ ամսով հյուրընկալվել է Հյուսիսային համալսարանում՝ փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

 Susanna Harutyunyan

Սուսաննա Հարությունյան

«Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ֆակուլտետի դասախոս՝ ֆիզմաթ.գ.թ, դոցենտ:
Դասավանդման և փորձի փոխանակման իրականացման շրջանակներում մեկամսյա ժամանակահատվածով՝ 07.09.2015-07.10.2015թթ. հյուրընկալվել է Շվեդիայի Մալմոյի համալսարանում:

Harutyun Khalatyan1

 Հարություն Խալաթյան

Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամիբիոնի դասախոս: Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի միջև կնքված համագործակցության շրջանակներում 2018թ. ապրիլի 9-13 ընկած ժամանակահատվծում դասախոսել է  գործընկեր բուհում:

rshtuni  Քրիստինե Ռշտունի   
Հյուսիսային համալսարանը  «Erasmus +» KAY Action 1 ծրագրի շրջանակներում նոր միջինստիտուցիոնալ պայմանագիր կնքեց Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ, որի  համաձայն պետք է իրականացվեր դասախոսների և ուսանողների շարժունություն երկու բուհերի միջև:  Համաձայնագրի շրջանակներում փետրվարի 18-22-ին իրականացվեց  մեկ դասախոսի փոխանակում: Փոխանակման ծրագրի մասնակից Ռոմանագերմանական և ռուս բանասիրության  ամբիոնի վարիչ Ք. Ռշտունուն հնարավորություն ընձեռվեց «Գործնական անգլերեն» դասընթացի 8 ժամ  պարապել  Ժեշուվի համալսարանի անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի չորս խմբերի հետ: 
Krzysztof Wesolovski

 




 Քրիստոֆ Վեսոլովսկի
Լեհաստանի Շեցինի համալսարանի դասախոս
«Erasmus+» Key Action 1 ծրագրի շրջանակներում  2019 թ.-ի մարտի 19-22 ը Հյուսիսային համալսարանում 1 շաբաթյա դասախոսություններով հանդես եկավ Լեհաստանի Շեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին:

 

 

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխա...

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
moodle top4
Scool