logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

amsagir for print 23 final version shapik

Լույս է տեսել «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթի    հերթական համարը, որում ներառված են բուհական անցուդարձն արտացոլող նյութեր, ուսանողական միջոցառումների, տարաբնույթ նախաձեռնությունների մասին պատմող հոդվածներ:

Այս ուսումնական տարին առանձնահատուկ էր Հյուսիսային համալսարանի համար, քանի որ մարտի 20-ին բուհը վերահավատարմագրվեց  չորս տարի ժամկետով՝ թևակոխելով զարգացման նոր փուլ: Այս առիթով շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով նոր հաջողություններ ու եռանդ՝ առաջիկա ծրագրային հավատարմագրմանը պատվով դիմակայելու համար:

Հավելենք նաև, որ ՀՀ կառավարության կողմից  2018 թ. մայիսի 24-ի որոշմամբ Հյուսիսային համալսարանին պետպատվերով կրթության իրավունք է շնորհվել, ինչը, հուսով ենք, շարունակական կլինի:

Նկատի ունենալով մասնակիցների (կառավարման) խորհրդի նախագահ Բ. Մակիչյանի՝ կրթական, հասարակական կյանքին ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ ԿԳ նախարարի 2018թ. մայիսի 26-ի որոշմամբ  Բ. Մակիչյանը կրկին ընդգրկվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմում, իսկ նախկին նախարարի՝ դեռևս մարտի 23-ի որոշմամբ Բ. Մակիչյանի  թեկնածությունը ներկայացվել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման  արժանացնելու  համար:

2017-18 ուսումնական տարում համալսարանն ապրեց բուռն ու հետաքրքիր կյանքով, հավատարմագրման շրջանակներում հյուրընկալեց ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա փորձագետների և նրանց դրական եզրակացությունների հիման վրա էլ ստացավ լիիրավ հավատարմագրում:

Հավելենք, որ Հյուսիսային համալսարանը  ներկայումս միակ ոչ պետական բուհն է, որը հավատարմագրվել է երեք անգամ՝ 2001, 2015 և 2018 թվականներին: Վերջին երկու հավատարմագրերը բուհը ստացել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...