logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 

herankar1 herankar2 herankar3

   Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում 2016թ. դեկտեմբերի 23-ին «Կրթական ծրագրերի կենտոն» պետական հիմնարկի և Հյուսիսային համալսարանի միջև կնքված «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը տրված է:Ծրագրի նպատակն է խթանել ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, նպաստել կրթական ծառայությունների մատուցման տարածքային համաչափ զարգացմանն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարզերում բարձրագույն կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 4 փուլով՝ 20 ամիսների ընթացքում: Ծրագրով նախատեսված առաջին փուլը մոտենում է իր ավարտին (հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը), որի ընթացքում, արդեն իսկ, Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղում և Երևանում ստեղծվել են լաբորատորիաներ՝ համապատասխան կահավորմամբ ու համակարգչային տեխնիկայով:
   Ծրագրով նախատեսված գործողությունների պլանին համապատասխան երկրորդ փուլի ընթացքում մեկնարկելու են աշխատանքներ կապված հեռավար ձևաչափով ուսուցմամբ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանների ստեղծման, հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդական ձեռնարկի մշակման, բուհի կայքի (որտեղից կապահովվի մուտք հեռավար կրթության հարթակ) վերափոխման ուղղությամբ: Այսպիսով ծրագրի իրականացումը հնարավորություն կսեղծի շրջաններում բնակվող մեր հայրենակիցներին, առանց մայրաքաղաք այցելելու ոչ միայն ինտերնետ միջավայրում ստանալու դասավանդվող նյութերը, այլև On-Line ռեժիմով ուսումնառել իրենց ուսումնական պլանի դասընթացները, մասնակցել քննարկումների, ինտեգրվել մայր բուհի ուսանողական կյանքին:

Հավելենք նաև, որ ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների կողմից հունիսի 7-ին մշտադիտարկման նպատակով կայացավ հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը, կատարվեցին որոշակի ճշգրտումներ գործողությունների ժամանակացույցի վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր (https://www.cfep.am/hy/news/item/2017/06/07/NU-1/):

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...