logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դասախոսություն. «Լեհաստանի տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը (ընտրովի խնդիրներ

bac dasaxos1

Սեպտեմբերի 26-ին Հյուսիսային համալսարանում «Կառավարում» մասնագիտությամբ  բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար  բաց դասախոսությամբ հանդես եկավ Շլոնսկի համալսարանի (Կատովիցե, Լեհաստան)  դոցենտ Հրայր Մաղաքյանը: Մեր հայրենակիցը երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով Լեհաստանում՝ բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել Լեհաստանի տնտեսական կյանքի զարգացման վերաբերյալ: Սակայն նրա հետազոտությունների շրջանակում կարևոր տեղ են զբաղեցնում հատկապես Լեհաստանում բնակվող հայերը, նրանց  դերը երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Դասախոսության թեման էր «Լեհաստանի տարածաշրջանային զարգացման ֆինանսավորումը (ընտրովի խնդիրներ)»: Նպատակը՝ ուսանողներին ներկայացնել Լեհաստանի հանրային ֆինանսների կառավարման առանձնահատկություններին: Բանախոսը հանգամալից ներկայացրեց Լեհաստանում տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների կատարման գործառույթները, ինչը նորություն էր հայ ուսանողների համար:

Դասախոսությունն անցավ բուռն քննարկումներով ու հետաքրքիր հարցադրումներով. Հյուսիսային համալսարանի ուսանողները զարմանալի ակտիվություն ցուցաբերեցին թեմայի վերաբերյալ:

Դասախոսության ավարտին  Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը շնորհավորեց ներկաներին Լեզուների եվրոպական օրվա կապակցությամբ և  իր խոսքում կարևորեց այն փաստը, որ նմանատիպ դասախոսությունները անհրաժեշտ են ուսանողների համար և կարող են նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռել։

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

19.09.2019
Թափուր աշխատատեղ

    Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ի...

Հայտարարություն Հյուսիսային համալսարանի ուսանողների համար

09.09.2019
Հայտարարություն Հյուսիսային համալսարանի ուսանողների համար

  Բացառիկ հնարավորություն Հյուսիսային համալսարանի  ուսանողների համար Հ...

Գլխավոր նորություններ