logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

tearn1

Տեառնընդառաջի խորհուրդը բոլոր գիտեն, ուստի այստեղ զերծ կմնանք Վիքիպեդիային հղում անելուց: Նշենք միայն, որ Տրնդեզն ըստ էության խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը, ուստի համալսարանի աշխատակազմը, հավատարիմ տոնի խորհրդին, ցնծությամբ հրաժեշտ տվեց ձմռանը՝ թեժ կրակի վրա այրելով բոլոր հոգսերն ու տագնապները, բացելով սիրտը գարնանային տարամադրությունների, սիրո ու ջերմության առաջ: Դե, բնականաբար, տոնի խորհուրդը ամբողջական դարձրեցին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, որոնք հաճույքով վայելեցին Հյուսիսային համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները:
Նախաձեռնության ու կազմակերպչական աշխատանքների համար շնորհակալ ենք բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետին՝ դեկան Մերի Այվազյանի գլխավորությամբ:

tearn2 tearn3

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Գլխավոր նորություններ