logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

rektorat27.08.2020

Հյուսիսային համալսարանը պատրաստ է նոր ուսումնական տարվան

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հյուսիսային համալսարանում օգոստոսի 27-ին տեղի ունեցավ ընդլայնված ռեկտորատի նիստ: Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Մհեր Մակիչյանը առանձնացրեց քննարկվող հարցերի շրջանակը՝ կոչ անելով աշխատակիցներին ցուցաբերել ակտիվ մասնակցություն և  ներկայացնել իրենց առաջարկները քննարկվող հարցերի վերաբերյալ: Ռեկտորատի անդամներն  անդրադարձան 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ դասացուցակները կազմելու ընթացքին, սեպտեմբերի մեկին առաջին կուրսեցիների համար նախատեսված հանդիսավոր ընդունելության կազմակերպմանն առնչվող հարցերի,  դասերը համավարակի պայմաններում պատշաճ մակարդակով, անվտանգության բոլոր կանոնները պահպանելով ուսումնական գործընթացը կազմակերպելուն, Ալավերդու բաժանմունքում 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար բաժանմունքին անհրաժեշտ ուսումնամեթոդական և նյութատեխնիկական օժանդակությանն առնչվող հարցերին:

Ֆակուլտետների դեկանները նշեցին, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել դասացուցակները կազմելուն, դասերը հիմնականում կանցկացվեն լսարանային պայմաններում, որոշ առարկաներ շաբաթվա մեկ կամ երկու օրը, պայմանավորված դասընթացի առանձնահատկություններով, կկազմակերպվեն  հեռավար եղանակով: Որոշվեց նաև Ալավերդու «Թումանյան» բաժանմունքի մի շարք առարկաների դասավանդումը նույնպես իրականացնել առցանց տարբերակով: Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի ուսանողներին հնարավորություն կտրվի հեռավար եղանակով միանալ բուհում անցկացվող որոշ դասընթացների: Մ. Մակիչյանը հատկապես կարևորեց ռիսկային խմբում գտնվող՝ 65 և ավելի տարիք ունեցող դասախոսների և վարչական աշխատակիցների աշխատանքի պատշաճ կազմակերպման հարցը: Նա առաջարկեց  տարիքային այդ խմբում գտնվող դասախոսների դասաժամերը կազմակերպել հեռավար եղանակով և անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրել տեխնիկական աջակցություն: Ռեկտորը հնարավոր համարեց նաև առաջին  կիսամյակում այդ մասնագետներին ոչ ռիսկային խմբում գտնվող  դասախոսներով փոխարինելը:

Որոշվեց նաև Ալավերդու բաժանմունքում 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում կրթության առկա և առցանց ձևերի զուգակցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպելու համար բաժանմունքին տրամադրել անհրաժեշտ ուսումնամեթոդական և նյութատեխնիկական օժանդակություն:

Անդրադառնալով նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ ռեկտոր Մ. Մակիչյանը կարևորեց սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը բուհում: Նա նշեց, որ  ուսումնական հաստատությունը ոչ միայն պարբերաբար կախտահանվի, այլև բոլոր ֆակուլտետներում կտեղադրվեն ախտահանիչ նյութեր, դեկանատներին, ավագ դպրոցին ու բժշկական քոլեջին մշտապես կտրամադրվեն դիմակներ, իսկ երկու բուժքույր պարբերաբար հսկողություն կիրականացնեն:

Ռեկտորը անդրադարձավ նաև աշխատակիցների՝ առաջիկայում սպասվելիք սոցիալական վիճակի բարելավմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում, և դա կյանքի կկոչվի փուլային տարբերակով: Առաջիկայում կնորոգվեն նաև մի շարք ստորաբաժանումներ, բուհի լաբորատորիաները  կվերազինվեն համակարգչային նոր տեխնիկայով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով:

Ամփոփելով նիստը՝ ռեկտոր Մհեր Մակիչյանն աշխատակիցներին մաղթեց  եռանդ ու լավատեսություն՝ նոր ուսումնական տարին հաջող մեկնարկելու և միասնաբար  առաջ ընթանալու  համար:

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...