logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu coloured

Հյուսիսային համալսարանում, համաճարակային իրավիճակով պայմանավորված, դասերը շարունակում են ընթանալ առցանց եղանակով։ Նոյեմբերի 20–ին տեղի ունեցած  հերթական ռեկտորատի նիստում քննարկվեցին դասապրոցեսների անցկացմանն ու համալսարանի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես,  առցանց եղանակով ուսումնական գործընթացի, պրակտիկան անցկացնելու, համալսարանի Ալավերդու բաժանմունքի գործունեությունը վերակազմակերպելու,  բուհի ընթացիկ աշխատանքների հնարավոր վերապլանավորման, այդ թվում վերապլանավորված աշխատանքների հաշվետվողականության գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ հարցեր։  

Բացման խոսքում ռեկտոր Մհեր Մակիչյանը նշեց, որ բուհի ղեկավարությունը ներդրել է բոլոր ջանքերը, հնարավոր ամեն ռեսուրս՝ ուսումնակրթական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու, ուսանողների ուսումնական պրակտիկան նախասահմանված մակարդակով անցկացնելու համար։ Ռեկտորն առաջարկեց օրակարգային հարցերին անդրադառնալիս անպայման նշել նաև ծագած խնդիրները՝ դրանց լուծումներ տալու, հետագա գործընթացները բարելավելու  նպատակով։

 Առցանց կրթության կազմակերպման  վերաբերյալ ելույթներում նշվեց, որ այն անցկացվում է պատշաճ մակարդակով՝ օգտագործելով zoom   և moodle հարթակները։ Ուսանողների գերակշիռ մասն ակտիվորեն մասնակցում է դասերին, ստորաբաժանումների ղեկավարները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում բացակայող ուսանողներին՝ վեր հանելով բացակայությունների պատճառներն ու դասընթացներին նրանց հետագա մասնակցությունն ապահովելով։ Կարևորվեց նաև դասախոսների՝ առցանց ուսուցման եղանակների վերաբերյալ վերապատրաստումների հարցը, ինչի շնորհիվ կբարձրանա հեռավար ուսուցման արդյունավետությունը։ Դեկաններին և ամբիոնի վարիչներին հանձնարարվեց իրականացնել առցանց դասալսումներ՝ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելով ուսումնական վարչություն։

Ըստ պրակտիկայի բաժնի ղեկավարի զեկուցման՝ ուսումնական պրակտիկան անցկացվում է նախանշված ժամանակացույցով ու պատշաճ մակարդակով։  Կարևորվեց բուհից պրատիկային կցված ղեկավարների գործառույթներն ու այդ մասով հաշվետվողականության ապահովումը։ Որոշվեց նաև անհրաժեշտության դեպքում  մագիստրատուրայի ուսանողների պրակտիկան կազմակերպել դասապրոցեսներին զուգահեռ։

Նիստին ռեկտոր Մ․ Մակիչյանն անդրադարձավ նաև Ալավերդու բաժանմունքի գործունեությունը վերակազմակերպելու հարցին։ Որոշվեց վերանայել Ալավերդու բաժանմունքի կառավարման մեխանիզմը, հաջորդական քայլերով իրականացնել լիազորությունների վերաբաշխում։ Մասնավորապես,  2020-21 ուստարվա 2–րդ կիսամյակից դասապրոցեսների ընթացիկ կազմակերպման գործընթացում վերջնական որոշումների կայացման լիազորությունները վերապահել համապատասխան դեկաններին և բժշկական քոլեջի ղեկավարին, ինչպես նաև փորձարկել կազմակերպչական բնույթի այլ գործառույթների կազմակերպումը Երևանից:

Հյուսիսային համալսարանում գործընթացների հաշվետվողականոթյունը բարելավելու նպատակով որոշվեց նաև  առաջիկա շաբաթվանից ընթացիկ և վերապլանավորված աշխատանքների վերաբերյալ յուրաքանչյուր երեքշաբթի նախորդ հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն  տրամադրել ռեկտորատի քարտուղարությանը և որակի ապահովման վարչությանը։

                                                                                                               

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...