logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ambioni varich                dekani yntrutyun

 

Հյուսիսային համալսարանում ընդունված՝ դեկանների և ամբիոնի վարիչների ընտությունների կարգի համաձայն՝ հունվարի 19–ին գիտխորհրդի նիստին  փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին երեք՝  բանասիրության և մանկավարժության, տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի,  իրավաբանության ֆակուլտետների դեկաններ, ինչպես նաև տնտեսագիտության և կառավարման մանկավարժության և հոգեբանության, գրականության և լրագրության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնների վարիչներ:

 Ողջունելով գիտխորհրդի անդամներին՝ ռեկտոր, գիտխորհրդի նախագահ  Մհեր Մակիչյանը չափազանց կարևոր համարեց այս ընտրություններ՝ նշելով․«Ծրագրային հավատարմագրման գործընթացում գտնվող բուհի համար որակյալ, փորձառություն ունեցող կադրերի առկայությունը էապես կարող է ազդել համալսարանի հետագա գործունեության ու զարգացման վրա։ Իսկ այս պարագայում մենք ընտրելու են կարևոր ստորաբաժանումների ղեկավարների, որոնց համակարգված ու հմուտ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել համալսարանի առջև ծառացած դժվարությունները»։

Նշենք, որ ընդունված կարգի համաձայն՝ դեռևս հոկտեմբերի սկզբին համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը (ղեկավար՝ Ս․ Սարգսյան) մրցույթ էր հայտարարել վերոնշյալ հաստիքների համար։   Հայտարարությունը զետեղվել էր ինչպես բուհի northern. am պաշտոնական կայքում, այնպես էլ ֆեյսբուքյան էջում։ Հայտ ներկայացրած մասնակիցների միջև մրցութային հանձնաժողովի կողմից անցկացրած մրցույթից հետո ֆակուլտետների դեկանների և ամբիոնի վարիչների թեկնածությունները ներկայացվել են գիտխորհրդի քվեարկությանը:

Նիստին ներկա էին գիտխորհրդի երեսուներեք անդամներից երեսունը։  Ընտրվեց ձայներ հաշվող հաշվիչ հանձնաժողով, որն էլ անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն։ Թվական մանրամասները  թողնելով գիտխորհրդի արձանագրությանը՝ նշենք, որ բոլոր թեկնածուները, հավաքելով ձայների գերակշիռ մեծամասնություն, դարձյալ վերընտրվեցին իրենց պաշտոններում։ Նրանց հետ աշխատանքային պայմանագրեր կկնքվեն երեք տարի ժամկետով։

Այսպիսով, գիտխորհրդի հունվարի 19–ի նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված դեկաններն են՝

  • Մերի Այվազյան, բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ,
  • Քրիստինե Բայրամյան, տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ,
  • Լիաննա Հակոբյան, իրավաբանության ֆակուլտետ:

Ամբիոնի վարիչներն են՝

  • Արմեն Ճուղուրյան, տնտեսագիտության և կառավարման ամբիոն,
  • Նաիրուհի Սարգսյան, մանկավարժության և հոգեբանության ամբիոն
  • Նունե Մկրտչյան, լեզուների, գրականության և լրագրության ամբիոն
  • Մանուշակ Գրիգորյան, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն:

Շնորհավորում ենք բոլորին, մաղթում արգասավոր գործունեություն, ուժ ու եռանդ՝ հետագայում ևս իրենց ներդրումն ունենալու Հյուսիսային համալսարանի զարգացման գործում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...

Հյուսիսային համալսարանի՝ աշխատանք փնտրող ուսանողներին ու շրջանավարտներին

15.03.2021
Հյուսիսային համալսարանի՝ աշխատանք փնտրող ուսանողներին ու շրջանավարտներին

  Բուհի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, իր գործառույթներին համապատասխան,&n...