logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

arka usucum

 

Վերադարձանք լսարանային ուսուցման՝ հիմք ընդունելով ԿԳՄՍ նախարարության թիվ 01/11.2/742-2021 գրությունը, որով   2020/2021 ուստարվա 2–րդ կիսամյակի դասապրոցեսները առաջարկվեց կազմակերպել առկա ռեժիմով։

Միաժամանակ, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով առարկայի առանձնահատկությունը և հիմք ընդունելով դասավանդող դասախոսի առաջարկությունը, վերոնշյալ առարկաների դասախոսությունների դասավանդումը կանցկացվի առցանց ռեժիմով։ Դեկանների կողմից նախապես համաձայնեցվելով համալսարանի ուսումնական վարչության և հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժնի հետ՝  մինչ երկրորդ կիսամյակի սկիզբը կազմվել են հիբրիդային դասացուցակները, որոնցով այսօր բարեհաջող կերպով ընթացել են դասերը։

Երկրորդ կիսամյակի նախօրեին կայացած ռեկտորատի նիստում որոշում ընդունվեց Ալավերդու բաժանմունքում դասապրոցեսները և քննությունները նույնպես անցկացնել առկա ռեժիմով, բացառությամբ այն առարկաների, որոնց առկա ռեժիմով դասավանդման գործընթացում հնարավոր չի լինի ապահովել ուսանողական համակազմի արդյունավետ ընդգրվածություն (համավարակային, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված խնդիրներ)։ Այս դեպքում դասապրոցեսները կկազմակերպվեն առցանց՝ Ալավերդու բաժանմունքի ղեկավարի կողմից գործընթացը նախապես համաձայնեցնելով համալսարանի ուսումնական վարչության և հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժնի հետ:

Միաժամանակ քննարկվեց Ալավերդու բաժանմունքի 65–ից բարձր տարիք ունեցող ինքնամեկուսացման կամ վարակվածության շրջանում  գտնվող դասախոսների կողմից առկա ռեժիմով դասապրոցեսները կազմակերպելու հարցը։ Որոշում ընդունվեց դասավանդման  անհնարինության դեպքում նրանց փոխարինել այլ դասախոսներով։   Հակառակ դեպքում դասապրոցեսները կազմակերպել առցանց՝ Ալավերդու բաժանմունքի ղեկավարի կողմից գործընթացը նախապես համաձայնեցնելով համալսարանի ուսումնական վարչության և հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժնի հետ:

Հաշվի առնելով դասավանդվող առարկաների առանձնահատկությունը՝ որոշվեց Ալավերդու բաժանմունքում Երևանի դասախոսների կողմից դասավանդվող դասախոսությունները  կազմակերպել առցանց ռեժիմով՝ Ալավերդու բաժանմունքի ղեկավարի կողմից գործընթացը նախապես համաձայնեցնելով համալսարանի ուսումնական վարչության և հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժնի հետ:

Խորհրդակցության ընթացքում որոշվեց Երևանում և Ալավերդու բաժանմունքում միջանկյալ քննությունները անցկացնել դասապրոցեսների անցկացման ձևաչափին համապատասխան, իսկ քննությունների կազմակերպման ձևաչափը կորոշվի քննություններին նախորդող երկշաբաթյա ժամանակահատվածում՝ պայմանավորված տվյալ ժամանակահատվածում գործող հնարավոր սահմանափակումներով։

Երևանում և Ալավերդու բաժանմունքում առկա դասապրոցեսների տևողությունը նախատեսվեց 80 րոպե, առցանցը՝ 60 րոպե։

Որոշվեց նաև 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունները ներկայացնել կիսամյակի ավարտից 10– օրյա ժամկետում՝ տրված ձևաչափին համապատասխան։

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Աշխատանքի նոր հնարավորություն մեր ուսանողներին

15.03.2021

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի գործառույթներից է նպաստե...

Հյուսիսային համալսարանի՝ աշխատանք փնտրող ուսանողներին ու շրջանավարտներին

15.03.2021
Հյուսիսային համալսարանի՝ աշխատանք փնտրող ուսանողներին ու շրջանավարտներին

  Բուհի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, իր գործառույթներին համապատասխան,&n...