logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

MHERMobile

Հարգելի կանայք ու աղջիկներ

Շնորհավորում եմ ձեզ գարնանային տոնի կապակցությամբ: Սեր ու երջանկություն եմ մաղթում,  ստեղծագործական հաջողություններ, ընտանեկան անդորր ու համերաշխություն:
Թող սիրված ու գնահատված լինելու զգացողությունը երբեք չլքի ձեզ, քանի որ հենց դա է կնոջը երջանիկ ու գեղեցիկ դարձնում: 

Մենք ապրում ենք դժվար մի ժամանակաշրջանում, երբ ձեր ուսերին մեծ բեռ է դրված։ Դուք,  կիսելով մեր տղամարդկային հոգսերը, ստանձնել եք ավելին՝ 
ձեր ներքին մեծ ուժով, ոգեղենությամբ, զարմանալի տոկունությամբ ու լավատեսությամբ  թև ու թիկունք ենք դարձել մեզ՝ ապացուցելով, որ անհաղթահարելի ոչինչ չկա։

Մեր բուհի աշխատակիցների մեծ մասը կանայք են: Եթե հավատանք Պյութագորասին, որն ասում էր՝  կրակն ու կինը միևնույն բանն են,
ապա պետք է խոստովանեմ, որ այսպիսի կրակի մեջ աշխատելը հաճելի է յուրաքանչյուր տղամարդու համար:

Մհեր Մակիչյան

Հյուսիսային համալսարանի ռեկտոր

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...